Հունվար-ապրիլին երկաթուղում գրանցվել է բեռնաշրջանառության և ուղևորափոխադրումների ծավալների աճ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփել է 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսների աշխատանքի արդյունքները:

«Երկաթուղու բեռնաշրջանառությունը հաշվետու շրջանում գերազանցեց նախորդ տարվա շեմը 5,5%-ով, բեռնումը՝ 0,9%-ով: Փոխադրումներն արտահանման հաղորդակցությունում մնացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակի վրա, իսկ տեղական փոխադրումներն ավելացել են 1,2%-ով: Անկում էր գրանցվել միայն ներմուծման գծով՝ 11,3%-ով: 

Հունվար-ապրիլին երկաթուղու ծառայություններից օգտվել է 109,6 հազար ուղևոր, ինչը 8,8%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում, միջազգային ուղևորափոխադրումներն ավելացել են 22%-ով, իսկ տեղականները՝ 8,2%-ով:

Կատարելագործվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ՝ գնացքի միջին քաշ (աճել է 4%-ով), լոկոմոտիվի միջին օրական արտադրողականություն և վազք (աճը կազմել է 1,2% և 6,4%), տեղամասային և տեխնիկական արագություններ:

Ավելացել են նաև շարժակազմի վերանորոգման ծավալները, ընդ որում, վագոնների ընթացիկ վերանորոգումը աճել է 4%-ով, լոկոմոտիվների ընթացիկ սպասարկումը՝ 9,3%-ով, իսկ  ընթացիկ վերանորոգումը՝ 6,4%-ով: 

Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2019 թվականին գծի գնահատականը բարելավվել է 2 կետով՝ կազմելով 75 միավոր: Ընկերությունում շարունակվում է գծային տնտեսության և ենթակառուցվածքի բարեկարգումը՝ տեղադրվել է ավելի քան 4 հազար կոճ, իրականացվում է էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:

Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, գծի և երկաթուղային ենթակառուցվածքի գարնանային զննման իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում: