Նախագծերից մեկը ԱԱԾ չեն ուղարկել քննարկման. Վանեցյանը ռիսկեր մատնանշեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկեց նիստի օրակարգից հանել «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Ասաց՝ այն չի ուղարկվել Ազգային անվտանգության ծառայությանը՝ ուսումնասիրելու և կարծիք ստանալու:

«Բայց նախնական ուսումնասիրության արդյունքում երևում է, որ այս որոշման ընդունման դեպքում կուտակվելու են մի սերվերում տվյալներ, որոնք շատ գաղտնի են և պարունակելու են մեր երկրի, եթե ավելի կոնկրետ ասենք՝ գետնի վրա, գետնի տակ եղած ողջ ինֆրաստրուկտուրան, ընդերքը, ինչպես նաև, ամենակարևորը, կոորդինատները: Եվ պարզ չէ, թե այդ տեղեկությունները մենք ինչպես ենք պաշտպանելու, ինչպես են պահպանելու դրանց արտահոսքը, ինչպես նաև պարզ չէ այս տվյալներից օգտվողների ցանկը»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Ի պատասխան՝ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ասաց՝ այսօր հայեցակարգն է քննարկվում, ոչ թե համակարգ ստեղծելը:

«Մինչև համակարգը ստեղծելը, կարծում եմ, նվազագույնը մեկ տարի ժամանակ ունենք, պարոն Վանեցյան, և ձեզ հետ միասին կփորձենք բոլոր ռիսկերը նվազեցնել: Ինչո՞ւ ձեզ չի ուղարվել, որովհետև շահագրգիռ այն մարմինները, որոնք համարվում են տարածքային կառավարման և միջավայրի կոմիտեության անդամ, իրենց ենք ուղարկե»,- ասաց Պետրոսյանը:

Վարչապետն իր հերթին ասաց, որ եթե հայեցակարգային մակարդակում ազգային անվտանգության հետ առնչվող հարց կա, ճիշտ է հենց այս մակարդակում քննարկել, որ հետո թյուրըմբռնումներ չլինեն: Հայեցակարգի հարցը, ի վերջո, հանվեց նիստի օրակարգից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան