Ուղևորափոխադրողները համապետական գործադուլ են հայտարարում. պահանջում են լուծել գազի գնի հետ կապված խնդիր

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ուղևորափոխադրող ընկերություններն այսօրվանից համապետական գործադուլ են սկսում:

Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին տեղեկացրեց Վարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ակցիաները մեկնարկելու են ժամը 14:00-ին Արմավիրից:

«Գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակը, ես չեմ կարողանում հասկանալ, ժամանակավո՞ր է, թե ոչ: Եթե գրպանին կպնում է վառելիքի գինը, ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունը կամ վարորդը հասկանում են, որ չեն կարող նույն արժեքով ուղևոր տեղափոխել»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ուզում են հասկանալ թանկացումների պատճառը:

«Կա՛մ վարորդները շառ են անում, հենց այնպես ասում են՝ թանկ է, կա՛մ Կառավարությունը մի մաթեմատիկական հաշվարկ է ներկայացրել, որ քաղաքացիներին խաբի, ասի՝ գազի գինը չի թանկանալու, որոշ չափով դոտացիա են տրամադրելու, կա՛մ էլ գազալցակայաններն են խաբում: Ես կարծում եմ՝ շան գլուխը թաղված է գազալցակայանների կամ Կառավարության հաշվարկների տակ, այս խնդիրը պետք է նրանք լուծեն»,- նշեց Տիգրան Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ պատրաստվում էին փակել դեպի Երևան բերող մայրուղին, սակայն Ոստիկանության խնդրանքով որոշել են փողոցներ չփակել, այլ սպասել Արմավիրի մարզպետի հետ հանդիպման: «Առաջին հանդիպումն է լինելու մարզպետի հետ, գուցե Արմավիրի մարզպետն էլ վարչապետի հետ հանդիպում ունենա»,- ասաց Վարորդների պաշտպանության լիգայի նախագահը:

Անդրադառնալով խնդրին՝ Լիգայի անդամներից Վիկտոր Օհանյանը բացատրեց, որ եթե նախկինում ավտոմեքենան լիցքավորում էր 3.500 դրամով և վարում 200 կմ, հիմա նույն գումարով քշում է 140-150 կմ: Լիգայի անդամ Պողոս Օղնուկյանի խոսքով էլ՝ բոլոր կառավարությունների օրոք եղել են «վիսկըչկաներ», որոնք ցանկանում են իրենց ղեկավարների աչքը մտնել:

«Նույնը եղավ, այսպես կոչված, «կարմիր գծերի» դեպքում: Այդքան բացատրեցի, տարա՝ ցույց տվեցի, կանգառի արգելքի մասին նշանից անմիջապես հետո «կարմիր գծեր» են գծված: Եթե դա վթարային տարածք է, արգելվում է, ո՞նց կարելի է: Ուրեմն՝ եթե գումար տալիս ենք, կարելի է ամեն ինչ անել այս երկրում: Նույնը սա է: Ո՞վ է արել այդ հաշվարկը: Ինքը մեքենա ունի՞, գազով մեքենա քշո՞ւմ է: Պետությունը լցակայանների հետ մեքենայություն է անում»,- հայտարարեց Պողոս Օղնուկյանը:

Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ Արմավիրում այսօրվա հանդիպումից է կախված իրենց հետագա քայլերի ընթացքը: Եթե հարցը չլուծվի, գործադուլին կմիանան նաև ուղևորափոխադրողներ այլ մարզերից։