Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արդեն տեղափոխվել է կառավարական ամառանոցում բնակվելու: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացնում են կառավարությանն առընթեր «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ից: Արարատ Միրզոյանը զբաղեցնում է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում առկա 5-րդ առանձնատունը: Factor.am-ը հետաքրքրվել էր, թե նախկինում այդ առանձնատունը որ պաշտոնյայի ընտանիքին է սպասարկել: Մեզ տրված գրավոր պատասխանում նշել են, …

