Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգում հնչեցրած այն հայտարարությանը, որ հայկական կողմը կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանություն և սպառնալիքներ օգտագործելուց: Ադրբեջանի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Փաշինյանին ծանոթանալ ԵԱՀԿ-ի 1975-ի Հելսինկյան եզրափակիչ ակտին, մասնավորապես՝ «ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքին, ապա կրկին շեշտել Հայաստանի զինված ուժերը Ղարաբաղից դուրս բերելու …

