Պլանային ստուգումների ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում հայտնաբերվել են որոշակի հանգամանքներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել քրեաիրավական գնահատական տալու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նրա փոխանցմամբ՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվել են «պլանային ստուգումներ»․ «Այդ ստուգումների ընթացքում, ստուգում իրականացնող հարկային ծառայողների կողմից որոշակի տեղեկություն է բացահայտվել, որը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն …