Կարևորն այն է, որ մենք ունենք քաղաքական կամք՝ բոլոր ուղղություններով աշխատելու համար: Մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո նա հանդես է եկել լրատվամիջոցների համար հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Մենք ավարտեցինք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի աշխատանքները: Այսօր մենք քննարկեցինք հարցերի շատ լայն շրջանակ, գործնականում …

