Հայաստանը կարելի է բացարձակապես տարբեր և նոր կողմերից տեսնել․ գրում է National Geographic-ի ռուսական տարբերակը։ Հայաստանին և նրա գեղատեսիլ վայրերին նվիրված հոդվածում մասնավորապես նշվում է․ «Լեռնոտ կիրճեր և անծայրածիր հարթավայրեր, հին վանքեր, ջինջ լճեր, հիանալի խոհանոց և լեգենդար հյուրասիրություն․ սա Հայաստանն է, որը հենց առաջին հայացքից գրավում է զբոսաշրջիկների սիրտը։ Բիբլիական Արարատը լավ երևում է …

