Արայիկ Հարությունյանը գերմանացի խորհրդարանականների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

«Ազատ հայրենիք» կուսակցությունից տեղեկացնում են, որ կուսկացության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 29-ին ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին Բունդեսթագի պատգամավորներ Շտեֆան Կոյտերը, Շտեֆեն Կոտրեն, Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի անդամներ Անդրեաս Կալբիցը ու Անդրեաս Գալաուն և նրանց հետ Արցախ ժամանած ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

 

«Ա. Հարությունյանը, հերթական անգամ Արցախ այցելելու կապակցությամբ հյուրերին ողջունելով, նախ շնորհավորել է օրերս Եվրոպական խորհրդարանի ընտրություններում կուսակցության ունեցած հաջողության համար և հույս հայտնել, որ այն նոր հնարավորություններ կստեղծի առաջիկայում ավելի ընդլայնելու համագործակցության մակարդակը: «Ուրախ եմ, որ մեր համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի, և այս ընթացքում մեր կուսակցությունների միջև առկա շփումները անընդհատ զարգացել են: Համոզված եմ, որ ստեղծված են բոլոր նախադրյալները որակապես նոր հարաբերություններ ձևավորելու համար»,- ասել է Ա. Հարությունյանը:

 

Հյուրերի խնդրանքով ներկայացնելով կուսակցության առաջիկա ծրագրերը՝ Ա. Հարությունյանը նշել է, որ գալիք տարի սպասվող համապետական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում պատրաստվում են պետական ապահովագրական համակարգի ներդրման միջոցով առողջապահական ծառայությունները Արցախում դարձնել անվճար՝ լուրջ ուշադրություն դարձնելով նաև բուժսպասարկման որակի բարձրացմանը: Ա. Հարությունյանի խոսքով՝ հիմնականում անվճար կդառնա նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունը, որտեղ ևս նախատեսվում է որակի հանդեպ պահանջների ու վերահսկողության աճ:

 

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահն անդրադարձել է նաև հանրապետությունում տնտեսական աճի դինամիկային, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորություններին:

 

Գերմանացի խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել գործնական հարթակում համագործակցության տարբեր ծրագրեր իրականացնել՝ օգտագործելով նաև կուսակցական խողովակները: «Մենք տպավորված ենք Ձեր կուսակցության հետ մեր համագործակցությունից: Հավաստիացնում ենք, որ ունենք բավարար քաղաքական կամք այդ հարաբերությունները զարգացնելու և Արցախի հետ Գերմանիայի ուղիղ շփումներն ընդլայնելու համար»,- ասել է պատվիրակության ղեկավար Ա. Կալբիցը:

 

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Գերմանիայում բարեկամության շրջանակի ստեղծման, եվրոպական խորհրդարանում Արցախի հիմնախնդրի նկատմամբ հստակ դիրքորուշման արտահայտման, ինչպես նաև տարբեր հիմնադրամների միջոցով հումանիտար ծրագրերի իրականացման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: