Հանրապետությունը վերածվել է խարդավանքների սարդոստայնի և ամեն մեկն իր պարտականությունների կատարումը գցում է մյուսի վրա․ ՍԴ դատավորի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Ազգային ժողովում շարունակվում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության քննարկումը․ թեկնածու Արթուր Վաղարշյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը թեկնածուից հետաքրքրվեց վերջինիս տեսակետը Բարձրագույն դատական խորհրդի՝ օրեր առաջ տարածած հայտարարության վերաբերյալ, ինչպես նաև թեկնածուին հարցրեց, թե նա ինչ կոչով կդիմի ԲԴԽ անդամներին։

Ի պատասխան Արթուր Վաղարշյանը նշեց, որ ԲԴԽ անդամներին կոչ է անում լինել առավել ակտիվ, քանի որ իրենք դատական իշխանության անկախության երաշխավորն են. «Կարող է նրանց հոգեբանական վիճակը հիմա այլ է, ղեկավարը հրաժարական է տվել, սակայն այս իրավիճակում պետք է իրենց մեջ ուժ գտնեն և արձագանքեն հասարակական հնչեղություն ստացած  հարցերին»։

Անդրադառնալով  ԲԴԽ-ի տարածած հայտարարությանը, Արթուր Վաղարշյանը նկատեց․ «Հիմա հանրապետությունը վերածվել է խարդավանքների, այսպես ասած, սարդոստայնի և ամեն մեկն իր պարտականությունների կատարումը գցում է մյուսի վրա, իրենք էլ  կարող էին  որոշակի այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք ստանում են ԲԴԽ-ից։ Ընդհանուր առմամբ, սակայն, ես որևէ խնդիր չեմ տեսնում և նրանց պահանջը օրինական է»։