ԲԴԽ-ն չի ապահովում դատավորների անկախությունը․ դատավորների ժողովի ավարտին ԲԴԽ-ին մեղադրեցին անգործության մեջ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Րոպեներ առաջ ավարտվեց դատավորների հրավիրած խորհրդաժողովը, որը տևեց ավելի քան վեց ժամ:

Դատավորների հեռանալուց հետո Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը լրագրողներին ներս հրավիրեց՝ հայտարարություն անելու:

Նա ասաց, որ ժողովը հրավիրվել էր ՀՀ-ում դատավորներից վաթսուներկուսի պահանջով:

Խուդկարյանը նաև հավելեց, որ այսօրվա ժողովին մասնակցել է 165 դատավոր։

Ընթերցելով դատավորների ժողովի տեքստը՝ վերջինս հայտարարեց, որ դատավորները ևս կողմ են փոփոխությունների, բայց հստակ հայեցակարգով․

«Դատաիրավական բարեփոխումները հնարավոր է իրականացնել բացառապես իրավական դաշտում»,-ասաց  նա՝ շեշտելով, որ դատավորների ընդհանուր ժողովը հայտարարել է, որ դեմ չէ, որ հասարակությանը ներկայացվեն դատավորների ունեցվածքը և դրանք ձեռք բերելու աղբյուրները:

Դատավորների ընդհանուր ժողովը նաև դատապարտեց դատավորների նկատամամբ անհարգալից վերաբերմունքը․

«Չի կարող բարեփոխում լինել դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող, դատական իշխանությունների հեղինակությունը նսեմացնող արտահայտություններով, ինչպես նաև դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտելով, որոնք խարխլում են դատական իշխանության հասարակական վստահությունը: Դատավորների ընդհանուր ժողովը դատապարտում է դատավորների նկատմամբ ցանկացած անհարգալից վերաբերմունք և կոչ է անում ձեռնպահ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող հայտարարություններից»,- ընթերցեց Խունդկարյանը:

Դատավորների ժողովը նաև ԲԴԽ-ին է անդրադարձավ՝ նշելով, որ ԲԴԽ-ի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը և այդ մարմինը գործնականում չի ապահովում դատավորների անկախությունը:

Լիլիթ Շաբոյան