«Եվրոպան ու ԱՄՆ-ը Թուրքիային հարվածելու համար միշտ էլ օրակարգ են բերել հայկական բանաձևը». թուրք նախարար

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մեղադրել է ԱՄՆ-ին ու եվրոպական երկրներին Թուրքիային հարվածելու համար պարբերաբար Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր օրակարգ բերելու համար. գրում է ermenihaber-ը:

Ստամբուլում ընթացող Սևծովյան կազմակերպությունների հավաքին ելույթ ունեցած Սոյլուն մասնավորապես ասել է. «Ամերիկան էլ, Եվրոպան էլ երբ ցանկացել են այս ժողովրդին հարվածել, միշտ հայկական բանաձև են օրակարգ բերել:  Դա արել են մեզ իբրև ջարդարար ազգ ներկայացնելու համար, մեզ մեկուսացնելու համար»:

Սոյլուն ակնարկել է, որ այժմ որոշ հարցերում Թուրքիայից կախված լինելու պատճառով այդ երկրները փոխել են իրենց քաղաքականությունը:

«Թուրքիան Սիրիայի հարցում սիրիացիների համար ընդունելի քաղաքականություն է որդեգրել: Այժմ ողջ աշխարհից իմ գործընկերնրը, փախստականների հարցերով զբաղվող բոլոր կազմակերպությունների ամենաբարձրաստիճան ղեկավարները այստեղ են գալիս, քանի որ փախստականների խնդիրը ես եմ վերահսկում: Գալիս են, նայում են ճամբարները (Թուրքիայում հիմնված սիրիացի փախստականներ ճամբարներ-խմբ.), ծանոթանում փախստականների կենսապայմաններին: Գնալիս ասում են, որ մենք մեծ ժողովուրդ ենք: Մինչդեռ դրանից առաջ կար մի աշխարհ, որը հայկական բանաձևը, որպես մահակ օգտագործելով, ցանկանում էր դաստիարակել մեզ»: