Հայաստանը կմասնակցի Պրահայում կայանալիք «Քվադրինալե» արվեստի միջազգային փառատոնին

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը
ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ 2019 թվականի հունիսին կայանալու է Պրահայի «Քվադրինալե» արվեստի միջազգային փառատոնը:
«Այս տարի Հայաստանն իրավունք է ստացել մասնակցելու Պրահայի Քվադրինալեին, որը տրամադրվել է «Էյվա» արվեստների հիմնադրամին և ներկայացվելու է միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ Արշակ Սարգսյանի (նկարիչ, քանդակագործ, նկարիչ-ձևավորող, ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր) «Ուտոպիական նորաձևություն» վերտառությամբ նախագիծը, որը 2018 թվականին հավանության է արժանացել ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Նախագծի համադրող/համակարգողներն են Լիա Մխիթարյանը, Լիլիթ Ստեփանյանը, արվեստի քննադատ` Վարդան Ջալոյան:
Սկսած 1967 թվականից իր ձևի մեջ եզակի Պրահայի Քվադրինալեն հանդիսանում է աշխարհի խոշորագույն և ամենաճանաչված արվեստի փառատոնը՝ բեմական և տարածական ձևավորման ոլորտում։ Այն կազմակերպվում է Չեխիայի մշակույթի նախարարության և Եվրոպական Միության ջանքերով, որն անցկացվում է չորս տարին մեկ անգամ: Այն համախմբում է աշխարհի շուրջ 60 երկիր, որոնցից յուրաքանչյուրը հանդես է գալիս յուրահատուկ ցուցադրություններով՝ բեմական, զգեստների, ձայնային դիզայնից մինչև լուսավորության դրսևորումներ:
Հիսուն տարվա պատմություն ունեցող այս փառատոնին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է 2011 թվականին: 2015 թվականին Հայաստանը փայլուն մասնակցություն է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով («Կարմիր կարկուտ»), որը նույնպես իրականացվել է  «Էյվա» արվեստների հիմնադրամի նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինության աջակցությամբ:
Հատկանշական և կարևոր է Հայաստանի մասնակցությունը նման համաշխարհային արվեստի հարթակներում Հայաստանի տեսանելիության և ճանաչողության բարձրացման առումով։ Այս տարի՝ 2019 թվականին, Հայաստանն արդեն 3-րդ անգամ իր մասնակցությունը կունենա Պրահայի Քվադրինալեին՝ ներկայացնելով փառատոնի կողմից արդեն իսկ հավանության արժանացած «Ուտոպիական նորաձևություն» նախագիծը՝ ի ցույց դնելով Հայաստանում ժամանակակից արվեստի կարևորությունն ու լուրջ ներուժը։ Փառատոնին մասնակցելով նման յուրօրինակ նախագծով՝ Հայաստանը մեկ անգամ ևս ճանաչելի է դառնում աշխարհին իր ժամանակակից արվեստով։ Ավելին, մասնակցելով Չեխիայի համար պետական կարևորություն ունեցող այս փառատոնին՝ Հայաստանն ամրապնդում է նաև Չեխիայի հետ իր կապերն արվեստի և մշակույթի ոլորտներում։
«Ուտոպիական նորաձևություն» նախագծի արտահայտչաձևը նորարարական է և պերֆորմատիվ՝ սինթեզելով իր մեջ տեսողական, լսողական, շոշափելի և զգայական ընկալումները։ Ինստալյացիոն տարածության մեջ վեր խոյացած ապագայի շնչող հագուստները, այլ կերպ՝ կինետիկ քանդակները, հնարավորություն են տալիս հանդիսատեսին էքսպերիմենտի ենթարկելու ինքն իրեն՝ մտովի կրելու այդ հագուստները և գործի դնելու անձնական սցենարի և ծիսակարգերի սեփական տարբերակը»,- ասված է հաղորդագրությունումԼ