Մակունցի հայտարարությունից Մարուքյանն անակնկալի եկավ. վեթինգի մասին նախագծից «խաբար» չէին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն ամիսներ առաջ նախաձեռնել էր վեթինգի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն, որն արդեն ավարտման փուլում է և և շուտով կներկայացվի հանրային քննարկման։

Այս մասին այսօր խորհրդարանում իր ելույթում ասաց ԱԺ«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Նախագիծը մշակելու գործընթացը սկսվել է ամիսներ առաջ և այս պահին այն գտնվում է մշակման վերջնականացման փուլում և այդ իսկ պատճառով դիմում եմ «Լուսավոր Հայաստանի» ու «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերներին մեկ շաբաթվա ընթացքում գրավոր կերպով ներկայացնել առաջարկություններ ու մտահոգություններ»,- ասաց նա։

Լիլիթ Մակունցի այս հայտարարությունը անակնկալի բերեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։

«Նախ, տիկին Մակունց, ամիսներ առաջ, որ դուք սկսել եք աշխատել դրա վրա, ու մենք խաբար չենք դրա մասին, դա արդեն վատ նախադեպ է: Ես գիտեմ, որ ամիսներ առաջ վեթինգի մասին խոսակցություն չի եղել, խոսվել է միայն անցումային արդարադատության մասին: Հիմա պետք է խումբ ստեղծել ու այդ խմբում աշխատել, ոչ թե սշխատել մի բանի վրա ու հետո մեզանից առաջարկություններ ուզել: Ինչի՞ շուրջ առաջարկություն տանք, ի՞նչ իմանանք՝ ինչ եք գրել, որ առաջարկություն տանք»,- ասաց  պատգամավորը։

Մանրամասները տեսանյութում։