Ադրբեջանի տված անվտանգության երաշխիքներն առ ոչինչ էին, ԱԺ-ն սատարում է Հենրիխ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղերին չմասնակցելու որոշմանը։

Ըստ Հայրապետյանի՝ Բաքվում այդ խաղերն անցկացնելու հանգամանքը գալիս է փաստելու, որ մարզաշխարհը նվեր մատուցեց այդ քայլով  Ադրբեջանին՝ ինչի-ինչ նպատակներից ելնելով՝ ոտնահարելով իր իսկ կողմից հնչեցված «Ոչ ռասիզմին» կոչերը։

Պատգամավորը նշեց, որ անվտանգության երաշխիքները, որի մասին ի լուր աշխարհի Ադրբեջանը  հայտարարում է, դատարկախոսություններ են և մեր ֆուտբոլիստի առաջ դրվել էր կոնկրետ հարց՝ անվտանգության և ֆուտբոլի միջև, հետևաբար Մխիթարյանի որոշումը ճիշտ էր, քանի որ արդեն իսկ ապացուցվել է, որ Ադրբեջանի կողմից տրված անվտանգության երաշխիքները առ ոչինչ են։

«Ես սատարում եմ և վստահաբար, սա նաև կարող եմ ԱԺ անունից ասել․ մենք սատարում ենք մեր ֆուտբոլիստի կայացրած ճիշտ որոշումը»,-ասաց  Հայրապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։