Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Կարևորն այն է, որ մենք ունենք քաղաքական կամք՝ բոլոր ուղղություններով աշխատելու համար: Մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո նա հանդես է եկել լրատվամիջոցների համար հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Մենք ավարտեցինք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի աշխատանքները: Այսօր մենք քննարկեցինք հարցերի շատ լայն շրջանակ, գործնականում ընդունեցինք որոշումներ և համաձայնության եկանք օրակարգի բոլոր հարցերի շուրջ:

Սա Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հոբելյանական գագաթնաժողով է: 25 տարի է անցել եվրասիական ինտեգրացիայի գաղափարի առաջարկից հետո և 5 տարի՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումից հետո։

Սա խորհրդանշական թիվ է, և հենց դրանով պայմանավորված է Նուր-Սուլթանում այս գագաթնաժողովի անցկացումը: Եվ, իհարկե, կան օրակարգային մի շարք հարցեր, որոնց շուրջ դեռ պետք է համաձայնության գալ, հստակեցնել: Բայց մենք համաձայնության եկանք, որ այդ հարցերի շուրջ կշարունակենք կառավարությունների միջև համատեղ աշխատանքը:

Ինչպես ես նշեցի իմ ելույթում՝ շատ կարևոր է և նաև Հայաստանի համար շատ կարևոր է ԵՏՄ արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը: Ներկայում բանակցություններ են ընթանում ԵՏՄ-ի և Սինգապուրի, Եգիպտոսի, Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի միջև։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր ուղղություն է, որովհետև իրապես կընդլայնի հնարավորությունները ԵՏՄ անդամ երկրների բիզնես շրջանակների համար: Կարևորն այն է, որ մենք ունենք քաղաքական կամք՝ այս բոլոր ուղղություններով աշխատելու համար։

Այսօր մենք հանձնարարեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ակտիվացնել աշխատանքներն այս բոլոր ուղղություններով։ Հուսով ենք՝ այս տարի արդեն կհաջողվի ստորագրել առնվազն երկու համաձայնագիր ԵՏՄ-ի և գործընկեր երկրների միջև։ Առաջիկայում ևս աշխատանքն այս ուղղությամբ կշարունակվի։ Կարծում եմ՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի այս նիստը կարելի է համարել հաջողված, և մենք կշարունակենք աշխատանքներն այս ոգով»: