Արսեն Ջուլֆալակյանի սրճարանի մասնաբաժինը ներկայացված է որպես հասարակական նշանակության շինություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Զարմանում եմ, թե ինչպես են նայել իմ հայտարարագիրը, այնտեղ շատ հստակ նշված է այն ամենը, ինչ ունեմ, այդ թվում՝ սրճարանի մասնաբաժինը: Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը՝ անդրադառնալով «Քաղաքացու որոշում» կուսկացության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հայտարարությանը, որ պատգամավորի հարցով դիմել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:

«Մեզ հետաքրքրում է այն, որ նրա հայտարարագրում նշված չէ, որ բաժնեմաս ունի որևէ սրճարանում, և խնդրում ենք հանձնաժողովին պարզել՝ ինչքանով են իր խոսքերը համապատասխանում իրականությանը և ինչքանով է իրականությունը արտացոլվում հայտարարագրում»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Սուրեն Սահակյանը: Ի պատասխան՝ պատգամավորն ասաց. «Տարօրինակ է այդ հայտարարությունն ինձ համար: Այն, ինչ ունեմ, հստակ նշված է իմ հայտարարագրում: Այդ սրճարանն իմը չէր, ես ունեի մասնաբաժին, բայց դա տասը օր առաջ վաճառել եմ»:

Factor.am-ի դիտարկմանը, որ պաշտոնը ստանձնելուց հետո ներկայացված հայտարարագրում բացակայում են սրճարանի մասին տեղեկությունները, բայց որպես պատգամավորի թեկնածու՝ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում առկա էր տեղեկությունը, որ «Փարիզյան» սրճարանի 35 տոկոսի սեփականատերն է, պատգամավորն արձագանքեց, որ այդ սրճարանն իր հայտարարագրում ներկայացված է որպես հասարակական նշանակության շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինություն):

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան