Մարդկանց տները գրավի տակ են, արտագաղթում են, դուք հիմա եկել ի՞նչ եք քննարկում․ Միքայել Մելքումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Ազգային ժողովում շարունակվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը։ Գյուղատնտեսության ոլորտի համար նախագծով  առաջարկվում է բնակլիմայական աղետների հետևանքով մշակաբույսերի և պտղատու այգիների 50 տոկոս վնասի պարագայում տվյալ տարվա համար իրավաբանական և ֆիզիկական անձանց համար սահմանել անշարժ գույքի հարկի արտոնություն։

Նշենք, որ այս առաջարկի հեղինակը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է։

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ-ում հարց բարձրացրեց՝ կա այսօր մեկը, որը կարող է ասել, որ հեղափոխությունից հետո գյուղացին հայտնվել է լավ վիճակում։

«Պարզ, հասարակ տրամաբանություն է, որ գյուղացին հասկանա, որ պետությունն իր կողքին կանգնած է։ Պետք է գյուղացին զգա, որ պետությունն առաջին քայլով սա է անում, երկրորդ քայլով  էլ կփոխհատուցի, որի մասին ԲՀԿ-ն ևս օրենքի նախագիծ կբերի ԱԺ։ Սա քաղաքական բնույթի որոշում է և դասական տնտեսագիտական իմաստով  չպետք է վերլուծություններ անենք։ Սրա հետևանքով նաև վարկերը պետք է սառեցնել»,- ասաց  Միքայել Մելքումյանը՝ խորհուրդ տալով  պատգամավորներին կայացնել այս քաղաքական որոշումը։

«Մարդկանց տները գրավի տակ է, թողնում արտագաղթում են, դուք հիմա եկել ի՞նչ եք քննարկում, պարզ չի՞, որ սա քաղաքական որոշում է»,-ասաց  Մելքումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։