Սպիտակի 12 ընտրատեղամասերի արդյունքներով «Բարոյական արժեքները» հաղթում է ՔՊ-ին․ նախնական տվյալներ

Լուրեր

29.11.2026 | 22:27
Սպիտակի 12 ընտրատեղամասերի արդյունքներով «Բարոյական արժեքները» հաղթում է ՔՊ-ին․ նախնական տվյալներ
29.11.2026 | 22:15
Բացառում եմ, որ հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից այլ նախապայմաններ լինեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:10
Լեռնավանի ընտրատեղամասերից մեկում «Բարոյական արժեքները» զգալի առավելություն ունի ՔՊ-ի նկատմամբ
29.11.2026 | 22:02
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մեծաձորում, ամենացածրը՝ Մեծամորում․ ԿԸՀ
29.11.2026 | 21:57
Աշոցքի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները․ մի շարք բնակավայրերում բոլոր ընտրողները կողմ են քվեարկել ՔՊ-ին
29.11.2026 | 21:45
Փաշինյանի հարցազրույցը Հանրայինին. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 21:18
ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
29.11.2026 | 21:05
Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
29.11.2026 | 20:44
Ընտրողների ուղղորդում, այլ անձի փոխարեն քվեարկություն և դիտորդների իրավունքների սահմանափակում․ «Ականատեսը»՝ ՏԻՄ ընտրությունների մասին
29.11.2026 | 20:30
Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
29.11.2026 | 20:20
Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորում, որ ընդդիմությունը կողմ է. Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 20:09
Քվեարկությունն ավարտվեց. մեկնարկում է քվեների հաշվարկը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 20:00
«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը
Սպիտակ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների 12 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով առաջատար է «Բարոյական արժեքներ» կուսակցությունը, որին հաջորդում են «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։

Տվյալները հրապարակել է «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Համլետ Մազմանյանը։

Ըստ հրապարակված տվյալների՝ 12 ընտրատեղամասերի արդյունքների հանրագումարը հետևյալն է․

  • «Բարոյական արժեքներ» – 2 157 ձայն (54,09%),

  • «Քաղաքացիական պայմանագիր» – 1 423 ձայն (35,68%),

  • «Ուժեղ Հայաստան» – 408 ձայն (10,23%)։

Հրապարակված 12 ընտրատեղամասերից 7-ում առաջատար է «Բարոյական արժեքներ» կուսակցությունը, իսկ 5-ում՝ ՔՊ-ն։

Մազմանյանի գլխավորած քաղաքական ուժը ՔՊ-ից 734 ձայն ավելի է ստացել։

Հիշեցնենք, որ Սպիտակ համայնքում ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ։ «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակը գլխավորում է ՔՊ նախկին անդամ Համլետ Մազմանյանը, «Քաղաքացիական պայմանագրինը»՝ գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝ Արման Ավետիսյանը։

ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Սպիտակ համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,07%-ը։

Նշենք, որ Մազմանյանի հրապարակած տվյալները նախնական են և չեն արտացոլում ամբողջ համայնքի ընտրությունների արդյունքները։

Համլետ Մազմանյանը նախկինում ղեկավարել է ՔՊ տարածքային կառույցը և Սպիտակի ավագանու ՔՊ խմբակցությունը։

Ավելի վաղ Factor TV-ի հետ զրույցում նա հայտնել էր, որ ՔՊ-ից իր հեռացման պատճառը Սպիտակի գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի հետ ունեցած հակասություններն են եղել։

ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Արման Ավետիսյանը։

Ընտրություններին ընդառաջ Սպիտակում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպքեր էին արձանագրել նաև «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները։ Մասնավորապես, Նիկողոսյանն աշխատանքից ազատել էր համայնքապետարանի չորս աշխատակցի, որոնք ընդգրկված էին մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակում։

Լեռնավանի ընտրատեղամասի արդյունքները նախնական են և չեն արտացոլում ամբողջ համայնքում քվեարկության արդյունքները։

Եվգենյա Համբարձումյան