Լեռնավանի ընտրատեղամասերից մեկում «Բարոյական արժեքները» զգալի առավելություն ունի ՔՊ-ի նկատմամբ

Լուրեր

29.11.2026 | 22:10
Լեռնավանի ընտրատեղամասերից մեկում «Բարոյական արժեքները» զգալի առավելություն ունի ՔՊ-ի նկատմամբ
29.11.2026 | 22:02
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մեծաձորում, ամենացածրը՝ Մեծամորում․ ԿԸՀ
29.11.2026 | 21:57
Աշոցքի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները․ մի շարք բնակավայրերում բոլոր ընտրողները կողմ են քվեարկել ՔՊ-ին
29.11.2026 | 21:45
Փաշինյանի հարցազրույցը Հանրայինին. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 21:18
ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
29.11.2026 | 21:05
Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
29.11.2026 | 20:44
Ընտրողների ուղղորդում, այլ անձի փոխարեն քվեարկություն և դիտորդների իրավունքների սահմանափակում․ «Ականատեսը»՝ ՏԻՄ ընտրությունների մասին
29.11.2026 | 20:30
Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
29.11.2026 | 20:20
Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորում, որ ընդդիմությունը կողմ է. Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 20:09
Քվեարկությունն ավարտվեց. մեկնարկում է քվեների հաշվարկը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 20:00
«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:16
Կայացել է Իջևան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը
29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Սպիտակ խոշորացված համայնքի Լեռնավան բնակավայրի թիվ 22/13 ընտրատեղամասում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով զգալի առավելությամբ առաջատար է «Բարոյական արժեքներ» կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է հենց Լեռնավանից Համլետ Մազմանյանը։

Այս մասին հայտնում է Factor TV-ի լրագրողը, որն աշխատում է ընտրատեղամասում։

Ընտրատեղամասում քվեարկության նախնական արդյունքները հետևյալն են․

  • «Բարոյական արժեքներ» – 481 ձայն,

  • «Քաղաքացիական պայմանագիր» – 69 ձայն,

  • «Ուժեղ Հայաստան» – 20 ձայն։

Անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ։

Հիշեցնենք, որ Սպիտակ համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Բարոյական արժեքներ», «Ուժեղ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Համայնքն ունի 30 հազար 662 ընտրող։

«Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Համլետ Մազմանյանը նախկինում ղեկավարել է ՔՊ տարածքային կառույցը և Սպիտակի ավագանու ՔՊ խմբակցությունը։

Ավելի վաղ Factor TV-ի հետ զրույցում Մազմանյանը հայտնել էր, որ ՔՊ-ից իր հեռացման պատճառը Սպիտակի գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի հետ ունեցած հակասություններն են եղել։

ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Արման Ավետիսյանը։

Ընտրություններին ընդառաջ Սպիտակում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպքեր էին արձանագրել նաև «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները։ Մասնավորապես, Նիկողոսյանն աշխատանքից ազատել էր համայնքապետարանի չորս աշխատակցի, որոնք ընդգրկված էին մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակում։

Լեռնավանի ընտրատեղամասի արդյունքները նախնական են և չեն արտացոլում ամբողջ համայնքում քվեարկության արդյունքները։

Եվգենյա Համբարձումյան