Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որով ողջունում է Ազգային Ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ միժամանակ պահանջելով Ժիրայր Սեֆիլյանին ներագրավել հանձնաժողովի աշխատանքներում: ««Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ողջունում է Ազգային Ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը: Խնդրի համազգային նշանակությունը և ազգային ու պետական շահերի երաշխավորման առումով դրա ամբողջական ու …

