Սոցցանցերում հասարակությունը, կարծես թե, բաժանվել է երկու խմբի՝ հեղափոխականների և հակահեղափոխականների. ՄԻՊ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նկատում է, որ սոցիալական ցանցերում հասարակությունը, կարծես թե, բաժանվել է երկու խմբերի՝ հեղափոխականների և հակահեղափոխականների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանն այս մասին խոսեց Ազգային ժողովում՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին:

«Ձեր խոսքում նշեցիք ատելության խոսքի աճի մասին։ Խոսքը, կարծես թե, վերաբերում է սոցիալական ցանցերում տիրող վիճակին: Արդյո՞ք սոցցանցերում ատելության խոսքի հստակ ուղղորդում նկատում եք»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Թաթոյանը նշեց, որ սոցիալական ցանցերում վիճակը լավագույններից չէ: «Այն խիստ մտահոգիչ է: Սոցիալական ցանցերից դուրս իրականությունը, կարծում եմ, որ բոլորովին այլ է: Փողոցում ժպտացող մարդը կարող է ատելություն, վիրավորանք պարունակող գրառումով հանդես գալ սոցիալական ցանցում: Այն մտահոգիչ դրսևորումներ ունի: Հասարակությունը կարծեք թե բաժանված է խմբերի՝ անմիջապես իրար պիտակելով հեղափոխական, հակահեղափոխական և վիրավորական բառերով»,-ասաց ՄԻՊ-ը:

Թաթոյանի կարծիքով՝ այդ հարցում մեծ դեր ունեն հանրային իշխանության մարմինները՝ իրենց գործով, խոսքով, օգտագործվող բառերով, որպեսզի նպաստեն համերաշխության մթնոլորտի ձևավորմանը: Նրա կարծիքով՝ սոցիալական ցանցերում լարվածության ֆոնը շատ է, ներկա վիճակը երկարաժամկետ հեռանկարում բռնություն գործադրելու տեսանկյունից համարվում է վտանգավոր: Նա համաձայնեց պատգամավորի հարցադրմանը, որ սոցիալական ցանցերում երբեմն նկատվում են ուղղորդումներ, սակայն դժվարացավ նշել, թե դրանք որտեղից են: