Վանաձորի այգիների ու պուրակների բարեկարգման համար այս տարի կտրամադրվի 140 մլն դրամ

Լուրեր

10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
Բոլորը

Վանաձորի 4 այգիներից ներկայում քիչ թե շատ բարեկարգ են Հրանտ Մաթևոսյանի և Ռուբեն Սևակի անունը կրող զբոսայգիները: Երկուսն էլ տրված են վարձակալությամբ:

Ի տարբերություն այս այգիների՝ Սայաթ-Նովայի անվան զբոսայգին վարձակալ չունի, նախկին վարձակալի հետ քաղաքապետարանը  դատական գործընթացների մեջ է, իսկ Շառլ Ազնավուրի անվան այգին շարունակում է համարվել ամենաանմխիթար և անբարեկարգ պայմաններն ունեցող զբոսայգին: Այս տարածքը նույնպես վարձակալ չունի, այն ամբողջությամբ գտնվում է համայնքի ենթակայության ներքո:

Այգիների վիճակից Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը գոհ չէ, սակայն վստահ է, որ սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ առաջիկայում Վանաձորը նույնպես կունենա բարեկարգ պուրակներ ու այգիներ. «Այս պահին անբավարար է մեր այգիների վիճակը: Բայց տարեվերջին՝ սուբվենցիաների ավարտից հետո, հուսով եմ՝ պատկերի բավականին փոփոխություն կունենանք, որովհետև լայնամասշտաբ աշխատանքներ են նախատեսվում»:

Այգիների ու պուրակների բարեկարգումը ներառված է այս տարվա սուբվենցիոն ծրագրում: Աշխատանքների իրականացման համար նախատեսվել է 140 մլն դրամ: Աբովյանի խոսքով՝ սա անկախությունից հետո առաջին դեպքն է, երբ այգիների բարեկարգման համար այսքան գումար է ներդրվում:

«Այդ ծրագրի մեջ ներառված է Ռուբեն Սևակի անվան այգին, որտեղ նախատեսվում է բավականին լայնածավալ բարեկարգում: Ծրագրում ընդգրկված են նաև Արցախ պուրակը, Հարապետության պուրակը և Պատկերասրահի դիմացի փոքր պուրակը: Բացի այդ՝ փոքր մրցույթ ունենք հայտարարած՝ Շառլ Ազնավուրի անվան այգու հետ կապված: Թեև լրատվամիջոցներով  նաև ավագանու անդամներն անհանգստություն հայտնեցին, որ այդտեղ պետք է շենք կառուցվի և այլն, ես պաշտոնապես ասում եմ՝ այդտեղ ոչ մի շենք չի կառուցվելու: Այդտեղ միայն բարեկարգում է նախատեսվում՝ ճեմուղիներ, ծաղկանոց, նստարաններ, խաղահրապարակ: Նախագծերը պատրաստ են, հիմա սպասում ենք սուբվենցիաների երկրորդ փուլի պատասխանն էլ գա, որ միանգամից մրցույթները հայտարարենք»,- ասաց նա:

Ճարտարապետը նշեց, որ այժմ աշխատանքներ են իրականացնում՝ կապված Սայաթ-Նովայի անվան այգու հետ, որպեսզի ստանան համայնք

ային վկայական. «Այս այգու վերաբերյալ կան ներդրումային ծրագրեր, հետաքրքրվողներ, բայց այդ խնդրի պատճառով ոչինչ չենք կարողանում անել: Իսկ Հրանտ Մաթևոսյանի անվան այգում ունենք տարիներով վարձակալությամբ տրված տարածքներ, որտեղ ոչինչ չի արվում: Հիմա մի քանի հոգի դիմել են, տեսնենք՝ ոնց կստացվի»:

Սուրեն Աբովյանը տեղեկացրեց, որ այգով հետաքրքրված է ևս մեկ անձ, որը նախատեսում է տարածքում կառուցել ողջ տարին գործող սահադաշտ: Նախագիծն առաջիկայում կդրվի քննարկման: Այգու հետ կապված այլ ծրագրեր այս տարի չեն նախատեսվում:

«Այս այգին էլ վարձակալ ուներ, 3 ամիս առաջ ենք խզել պայմանագիրը: Այդ պատճառով էլ մինչև հիմա դժվար էր այդտեղ որևէ գործ անել: Հիմա, ինչքանով տեղյակ եմ, այստեղ կոմունալ տնտեսության բաժինը նախատեսում է մաքրել, վտանգավոր կարուսելները ապամոնտաժել»,- ասաց ճարտարապետը:

Տաթևիկ Ղազարյան