Արարատ Միրզոյանն արդեն տեղափոխվել է «կառավարական դաչաներ». առանձնատան վերանորոգման և կահավորման ծախսերը գաղտնի են պահվում

Լուրեր

07.03.2026 | 22:11
Նոր նշանակումներ՝ մարմնամարզության Հայաստանի հավաքականներում
07.03.2026 | 21:35
Տիգրան Բարսեղյանը շարունակեց գոլային շարքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 21:22
Վահե Գևորգյանը ստացել է Հայաստանի լավագույն մարզիչի մրցանակը․ «Ալաշկերտը» հաղթել է առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 19:37
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
07.03.2026 | 19:18
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
07.03.2026 | 19:00
Արհեստական բանականությունն այսօր ստեղծում է մեգահիթեր, տարակուսած ենք՝ ինչ կլինի հետո. Գիսանե Պալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 18:43
ԱՄԷ-ում մնացած 183 ՀՀ քաղաքացի է գրանցվել դեսպանության ցուցակում, 37-ը կտեղափոխվեն Օման. ԱԳՆ
07.03.2026 | 18:35
Մեր եղբայրներն ընկան, որ ՀՀ-ն ոտքի կանգնի ու դա եղավ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 18:10
Դատախազությունը, չնայած բոլոր սադրանքներին, միշտ լինելու է բարեկիրթ, հարգալից և պրոֆեսիոնալ. Աննա Վարդապետյան
07.03.2026 | 17:41
Մենք հարգում ենք հարևան երկրների ինքնիշխանությունը, բայց կշարունակենք հարձակվել իսրայելական և ամերիկյան թիրախների վրա. իրանցի զինվորականներ
07.03.2026 | 17:22
Կառավարությունը 250 հազար դրամ կփոխհատուցի Մերձավոր Արևելքում չեղարկված չվերթների պատճառով նոր տոմս գնած ՀՀ քաղաքացիներին
07.03.2026 | 16:50
ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, ում հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է. ԱԳՆ
07.03.2026 | 16:45
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
07.03.2026 | 16:17
Մարտի 8-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի տոմսեր ունեցողները կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից. դեսպանություն
07.03.2026 | 16:00
Իրանն այսօր շատ ծանր հարված կստանա․ Թրամփ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արդեն տեղափոխվել է կառավարական ամառանոցում բնակվելու: Այս մասին  Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացնում են կառավարությանն առընթեր «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ից:

Արարատ Միրզոյանը զբաղեցնում է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում առկա 5-րդ առանձնատունը: Factor.am-ը հետաքրքրվել էր, թե նախկինում այդ առանձնատունը որ պաշտոնյայի ընտանիքին է սպասարկել: Մեզ տրված գրավոր պատասխանում նշել են, որ այն զբաղեցրել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ազգային ժողովի նախագահի ընտանիքից բացի կառավարական ամառանոցներում են բնակվում ՀՀ վարչապետի ընտանիքը և ԱԱԾ տնօրենի ընտանիքը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հետաքրքրվել էինք՝ արդյոք Արարատ Միրզոյանին տրված առանձնատունը վերանորոգվե՞լ է կամ գնվե՞լ է նոր գույք: Միաժամանակ խնդրել էինք վերանորոգման և ձեռք բերված գույքի ծախսերի վերաբերյալ տեղեկություններ:

Վարչապետի աշխատակազմից մեր հարցմանն ի պատասխան  նշել են. «Առանձնատունը ենթարկվել է մասնակի վերանորոգման և համալրվել է ՊՈԱԿ-ի հաշվեկշռում առկա գույքով, կահույքի որոշ մաս ձեռք է բերվել: Վերանորոգման և կահույքի ձեռքբերման ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»:

Վարչապետի աշխատակազմից վերանորոգման եւ կահույքի ձեռբերման ծախսերի մասին  տեղեկությունը չեն տրամադրել հավանաբար  հղում անելով /պատասխանում այդ մասին հիշատակում չկա Ն․ Կ․/ «Գնումների մասին» օրենքին, որի համաձայն՝  պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները  համարվում են պետական գաղտնիք:

Նկատենք, սակայն, որ նախորդ տարվա հոկտեմբերին, երբ Factor.am-ը խնդրել էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծառայողական առանձնատների վերանորոգման և պահպանման ծախսերի մասին տեղեկատվություն, կառույցից լիարժեք պատասխան էին տրամադրել: Ի դեպ,  օրենքում կատարված  վերը նշված փոփոխությունը   գործում է  2017 թվականից,  հետևաբար՝  անցած հոկտեմբերին ևս   կարող էին նույն հիմքով մերժել: Թե որն է պատճառը, որ անցած հոկտեմբերին   այդ տեղեկատվությունը հրապարակվել է, իսկ հիմա՝ ոչ, մնում է միայն ենթադրել:

Ի դեպ, վերջերս խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պետական գնումները գաղտնազերծելու հետ կապված օրենքի նախագիծ էր ներկայացրել, որը, սակայն,  իշխող մեծամասնությունը մերժեց:

Մեր նախորդ գրավոր հարցմանն ի պատասխան, Կառավարության աշխատակազմից, մասնավորապես, նշել էին  «ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին հատկացված ծառայողական առանձնատան վերանորոգման համար 2017 թվականի պետական բյուջեից հատկացվել է 2 մլն 372 հազար դրամ, իսկ 2017 թվականին առանձնատան սպասարկման համար պետբյուջեից հատկացվել է 3 մլն 772 հազար դրամ: 2016 և 2018 թվականներին վերանորոգման համար գումար չի հատկացվել: Նիկոլ Փաշինյանին տրված առանձնատան վերանորոգման համար ծախսվել է 55 հազար դրամ»,- ասված էր մեզ տրամադրած պատասխանում:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը զբաղեցնում էր ամառանոցի ամենաշքեղ՝ 6-րդ առանձնատունը: Այն, ինչպես մեր հարցին ի պատասխան տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից, Սերժ Սարգսյանի հեռանալուց առ այսօր որևէ մեկի կողմից չի զբաղեցվում: Սերժ Սարգսյանը կառավարական ամառանոցից հեռացավ՝ այդպես էլ որպես պաշտոնաթող նախագահ պետությունից բնակարան չստանալով: Պետությունը նրան մի քանի տարբերակ էր առաջարկել, որոնք, սակայն,  նրա սրտով չէին եղել: Պաշտոնաթող նախագահի կարգավիճակում Սերժ Սարգսյանը կառավարական առանձնատանը  բնակվեց ևս հինգ ամիս:

Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկում է 2-րդ մասնաշենքը, իսկ 3-րդ մասնաշենքը նախորդ տարվա մայիսի 5-ից զբաղեցնում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Ընդհանուր առմամբ կառավարությանն առընթեր «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում 9 առանձնատուն և հարակից շինություններ կան:

Կառավարության 2018 թվականի մարտի 27-ի որոշմամբ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի գերատեսչական առանձնատներում կարող են բնակվել ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը և ՀՀ վարչապետի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ իրենց ընտանիքների հետ միասին` պաշտոնավարման ժամանակահատվածում:

Նարեկ Կիրակոսյան