Սեփական տանը` ինչպես սարսափ ֆիլմերում․ Սևակ Միլիտոնյանն ու կինն ապրում են վերահաս վտանգի՝ փլուզման սպասումով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

«Բարև Ձեզ համեցեք, մենակ զգույշ, էս կողքով անցեք՝ տակը դատարկ ա»:

Այս զգուշացումը տան տարածք ոտք դնող բոլոր հյուրերին են ուղղում՝ նրանց անվտանգության նկատառումով: Ճաքերն ամենուր են: «Նայե՛ք էնտեղ, տակը գնում ա՝ դատարկ: Էնտեղ մենք փայտ ենք մտցնում, մինչև վերջ գնում ա։ Նույնը էս կողմը մի 5 մետր գնում ա ու չենք հասկանում՝ ուր ա գնում»:

Սարի թաղի 18-րդ փողոցի 68-րդ տան ակտիվ փլուզումը սկսվել է 1.5 տարի առաջ։ Շատ պատահական՝ հունվարյան մի առավոտ, երբ 7 հոգանոց ընտանիքի մի մասը դեռ քնած էր, հատակը փլուզվել է Սևակի որդու ոտքերի տակ՝ բաղնիքի ճանապարհին: «Աստիճաններից թափով իջել ա, ոտքի տակ միանգամից քանդվել էր, մի կերպ թռել է էս կողմ, մենք ձայնից վեր կացանք, տեսնենք՝ իջել ա»,- պատմում է Սևակ Միլիտոնյանը:

Հատակն իջնելու արդյունքում պոկվել են երկրորդ հարկի սենյակները և բացօթյա պատշգամբը պահող սյուները։ Տարածքում գտնվելը դարձել է խիստ վտանգավոր։ «Ամեն րոպե էս հատվածը կարա իջնի։ Այ՝ էն էլ ա իջած, տակը լրիվ դատարկ ա։ Էս կողմ չենք գալիս, տակը դատարկ ա, կարող ա քայլենք, ինքը իջնի։ Էս մի կողմը ամբողջությամբ կիսվել ա, և ամեն րոպե ինքը հետը տանիքն էլ բերելու ա, ու չգիտենք՝ ինչ կլինի։ Մենակ զգույշ պիտի բարձրանանք, ձեզ էլ եմ վտանգի առաջ բերում, բայց… սա էդ բալկայի հատվածն ա, որ ճաքում ա։ Պատշգամբն էլ չեք օգտագործում, դուռը չենք օգտագործում, ներսից կարմիր լենտով փակած ա»,- ասաց Սարի թաղի բնակիչը:

Սողանքային գոտում հայտնված Սարի թաղի 18-րդ փողոցի տների տակով գրունտային ջրեր են հոսում: «Նախանցյալ տարի գռուզավիկը կանգնած էր, ընկավ փոսի մեջ։ Տարիներ առաջ էս հատվածում 10 տուն փլուզվեց, բլուրը եկավ տների վրա: Էս տները վթարային են, մարդ չի ապրում։ Փոխհատուցել են, գնացել են։ Էս ջրերը երակների նման տարբեր տեղերով իջնում, մտնում են տների տակ»,- ներկայացրեց պարոն Միլիտոնյանը:

Սևակ Միլիտոնյանի տունը 4-րդ կարգի վթարային է։ ԱԻՆ-ից եկել, զննել են տարածքը ու բնակիչներին հորդորել, սեփական անվտանգության նկատառումներով, հեռանալ այստեղից: 2018-ի փետրվարի 15-ին ԱԻՆ-ի տված փաստաթղթում զգուշացվում են՝ ուժեղ երկրաշարժից տունը կփլուզվի, ինչը կբերի մարդկային զոհերի. «Մենք էստեղ ապրելու իրավունք չունենք էնքանով, որ շատ վտանգավոր է։ Ամեն րոպե կարող է փլվել մենք տանը։ Եվ հորդորել են քաղաքապետարանին, որ քայլեր ձեռնարկի և մեզ են ասել, բայց մենք տեղ չունենք դուրս գալու ստիպված պիտի մնանք մինչև հասկանանք ինչ ա լինում»։

Ավելի խոր և վտանգավոր փլուզում է գրանցվել այս տարվա հունվարի 23-ին։ ԱԻՆ-ից եկել ու տունը բաժանել են վթարային գոտիների։ Արգելվել է մուտքը խոհանոց, որդու և տատիկի ննջասենյակներ. «Սա տղայիս ննջարանն է, էլ տղաս էնտեղ չի մնում։ Նայեք պատը»:

Սևակը մորն ու քրոջը տարել է հարազատների տուն, այնտեղ կապրեն, մինչ խնդիրը լուծում կստանա։ Իսկ թե երբ կլքեն վթարային տունը, կախված է Երևանի քաղաքապետարանի որոշումից։ Իրենց վերաբնակեցնելու համար քաղաքային իշխանությունից պահանջել են քայլեր ձեռնարկել։ 2018-ի փետրվարի 2-ով թվագրված գրությամբ պատասխանել են, թե չեն կարող վերաբնակեցնել։

Այս տարվա մայիսի 21-ից նախաձեռնվել է Սարի թաղում սողանքի առաջացման, ակտիվացման գործոնների բացահայտման և անհրաժեշտ ինժեներա-երկրաբանական ուսումնասիրություն։ Սևակ Միլիտոնյանի տուն մասնագետները դեռ չեն եկել, բայց, նրա խոսքով, իր ձեռքի տակ եղած փաստաթղթերն արդեն իսկ բավարար են՝ իրենց տան մասով որոշում կայացնելու համար։

«Ես ընդունում եմ, որ մարդիկ կարող են էդ ուսումնասիրությունն անել, բայց մենք իրենց գրավոր խնդրել ենք, դիմել ենք: Կա գեոռիսկի ուսումնասիրությունը, կա ինժեներական նախագիծը, կա ճապոնական ՋԻ-ԿԱ-ի ուսումնասիրությունը, հաշվետվություն կա՝ դիսկով, մեզ տրամադրել է Քաղաքաշինության կոմիտեն, իրենց պատվերով է եղել։ Դեմ չեմ, էս ուսումնասիրությունը գուցե պետք է քաղաքապետարանին, բայց մեր կյանքում բան չի փոխելու, որովհետև մեր տունն արդեն քանդվել է։ Մեր պահանջը հետևյալն է. մենք էստեղ չենք կարող ապրել, ամեն րոպեն վտանգավոր է, մենք խնդրում ենք, պահանջում ենք մեզ փոխհատուցել բնակարանով կամ գումարով, որ կարողանանք ինչ-որ խնդիր լուծել»,- նշեց Սևակ Միլիտոնյանը։

Հունվարի 25-ին դիմել են նաև Երևանի քաղաքապետարան՝ կացարան տրամադրելու խնդրանքով: Սևակ Միլիտոնյանի պատմելով՝ իրենց առաջարկել են չգործող հիվանդանոցի տնօրենի աշխատասենյակ, սակայն կենցաղային պայմաններն անբավարար են եղել։ Փետրվարի 1-ին, ի պատասխան դիմումի, Երևանի քաղաքապետարանից մերժում են ստացել: Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից սահմանափակվեցին նշելով, որ ընտանիքի հետ կապի մեջ են և իրականացնում են իրենց լիազորություններից բխող գործառույթները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան