Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի արձագանքել Ազգային ժողովի խորհրդարանական ընդդիմության՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հանդիպման հրավերին, որի ընթացքում վարչապետը պետք է մանրամասներ ներկայացներ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպումից։ Այս մասին խորհրդարանում Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Հիշեցնենք՝ Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո վարչապետը խորհրդարանում փակ հանդիպում …

