Մեծ Բրիտանիայում ԱՄՆ նախագահի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

 

Լոնդոնի կենտրոնական փողոցներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել: Ակցիայի մասնակիցները ոսկե զուգարանակոնքի վրա նստած՝ ԱՄՆ նախագահին հիշեցնող տիկնիկի միջոցով իրենց դժգոհությունն են հայտնել Թրամփի պետական այցի դեմ: Այս մասին գրում է բրիտանական Independent-ը:

16 ոտնաչափ երկարությամբ «Աղբակույտ Թրամփ» անվանումով տիկնիկը հնչեցրել է ԱՄՆ նախագահի կողմից նախկինում արված հայտնի արտահատություններ։

Տիկնիկը դեռ բողոքի ցույցից առաջ է Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում հայտնվել: Ձևավորման հեղինակն ամերիկացի գրող և փորձագետ Դոն Լեսեն է։ Նրա խոսքով՝ տիկնիկի պատրաստման համար սեփական խնայողություններից 25 հազար դոլար է ծախսել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  պետական այցը Մեծ Բրիտանիա մեկնարկել է երեկ: Նա արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել, նրան տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ ընդունել է Եղիսաբեթ 2-րդ թագուհին:

Սա Միացյալ Թագավորություն Թրամփի երկրորդ այցելությունն է: Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել այն մասին, որ բրիտանացիները պատրաստվում են ԱՄՆ նախագահին զանգվածային ցույցերով դիմավորել:

Նելլի Մելքոնյան