Ապրիլի 10-ին Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման մեկամյակին նվիրված միջոցառմանը մասնակից հյուրերի համար կազմակերպվել էր հյուրասիրություն, որն իր ճոխությամբ գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը։ Factor.am-ը գրավոր հարցմամբ փորձեց պարզել՝ որքա՞ն գումար է ծախսվել այդ հյուրասիրության համար և ի՞նչ միջոցներից է այն վճարվել։ Ի պատասխան մեր հարցերի՝ Բարձրագույն դատական խորհրդից տեղեկացրին, որ ապրիլի 10-ին կազմակերպված միջոցառման ժամանակ կազմակերպված ֆուրշետի …

