Դատական իշխանությունը, այո՛, եղել է գործադիր իշխանության ազդեցության ներքո. Մարդու իրավունքների պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն այսօր խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետարքրքվեց՝ նրա պաշտոնավարման 2016-2018 թթ. ընթացքում արդյո՞ք դատարաններն անկախ են եղել Սերժ Սարգսյանի ազդեցությունից:

Արման Թաթոյանը նշեց, որ իր ելույթում արդեն խոսել է դատական իշխանության անկախության մասին և արձանագրել, որ դատարաններն ունեցել են արտաքին և ներքին ազդեցություններից զերծ մնալու խնդիր։

«Ես իմ ելույթում նշեցի, որ դատարանների հետ կապված մենք ունեցել ենք լուրջ խնդիր՝ դատարանների ներքին և արտաքին անկախության հետ կապված։ Այդ մասին ես նշել եմ և՛ անցյալ տարվա, և՛ 2016 թվականի զեկույցում: Այդ մասին դարձյալ նշում եմ այժմ և պնդում, որ դա չքաղած դասերի հետևանք է։ Մենք ուշադրություն չենք դարձրել դատական իշխանությանը և, այո՛, գործադիր իշխանության ազդեցության ներքո է եղել դատական իշխանությունը, և այս առումով եղել են խնդիրներ»,- նշեց մարդու իրավունքների պաշտպանը։

Արեն Մկրտչյանն Արման Թաթոյանից հետարքրքվեց, թե ինչո՞ւ 6-րդ գումարման Ազգային ժողովում չի հայտարարել, որ դատական համակարգը գործադիր իշխանությունից կախվածության մեջ է եղել։ Ի պատասխան՝ Թաթոյանը պատգամավորին խորհուրդ տվեց ծանոթանալ  2017 թվականի վերաբերյալ իր 2018-ի զեկույցին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան