5 տարում ապօրինի հարստացած քաղաքացիներից պետությանը պետք է վերադարձվի 7 մլրդ դոլար. Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանի հետ

– Պարո՛ն Աղազարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփելու ժամանակ հայտարարեց, թե 2018 թ. մայիսից մինչ օրս բացահայտված կոռուպցիոն բնույթի և հարկերը վճարելուց խուսափելու դեպքերով վերականգնվել է 32 մլրդ դրամ կամ 65 մլն դոլար։ Առաջին տարվա համար սա շատ փոքր գումար չէ՞, այն դեպքում, երբ հեղափոխական իշխանությունը կոռուպցիայի ու ստվերի դեմ անզիջում պայքար է հայտարարել:

– Իհարկե՝ փոքր գումար է՝ համեմատած մեր պատկերացրած թվերի հետ, բայց սա սկիզբն է։ Մենք հիմա չունենք համապատասխան օրենսդրական բազա՝ ավելի ճշգրիտ քայլեր անելու և ավելի ցանկալի արդյունքներ ապահովելու համար։ Երբ կներդրվի անցումային արդարադատության ինստիտուտը, այդ ցուցանիշներն էլ կավելանան։

– Իսկ ի՞նչ թիվ եք պատկերացնում, որ պետք է վերադարձվի պետությանը։

– 5 տարվա ընթացքում պետությանը պետք է վերադարձվի շուրջ 7 մլրդ դոլար։

– Որտեղի՞ց և ումի՞ց պետք է այդ գումարը վերադարձվի:

– Ապօրինի կերպով հարստություն ձեռք բերած մեր քաղաքացիների կողմից։ Այդ գումարների մեծ մասը, որպես կապիտալ ներդրումներ, մեր երկրում են, մի մասն էլ դրսում են։ Իսկ ապօրինի հարստացածները նախկին իշխանությունների վերին էշելոնի գրեթե բոլոր անդամներն են, նաև այդ համակարգը սպասարկող, օլիգարխիկ կապեր ունեցող մեր հայրենակիցները:

– Մինչև դեկտեմբեր՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իրավապահ մարմինները պարբերաբար ինչ-որ բացահայտումներ էին անում, նախկին պաշտոնյաների շրջանակներում ապօրինի հարստացման դեպքեր հայտնաբերում, ցույց տալիս նրանց ձերբակալման կադրերը, բռնագանձված գումարները։ Բայց ընտրություններից հետո դրանք գրեթե դադարեցին: Ինչո՞ւ դադարեցին հայտնաբերումները, այդ մի քանի դեպքե՞րն էին։

– Դադարեցին, որովհետև լուրջ թվերի մասին է խոսքը, իսկ դրանց տերերը եղել են խելոք մարդիկ և այդ ամենը արել են շատ քողարկված ձևով՝ ձևակերպել են բարեկամների ու հարազատների անուններով։ Եվ հենց դա բացահայտելու համար պետք է ունենանք անցումային արդարադատության ինստիտուտ։

– Իսկ եթե այդ գումարներն արդեն դրսում են և ձևակերպված են այլ մարդկանց անուններով, ինչպե՞ս եք պարզելու, թե իրականում ում են պատկանում։

– Այս պահին դժվարանում եմ պատասխանել, թե միջազգային փորձն ինչ է ասում տվյալ դեպքում: Բայց համոզված եմ, որ որպես երկիր, որն ապրել է հեղափոխություն և ուզում է աշխարհի առաջ մեր հասարակության համար վերականգնել արդարությունը, կարծում եմ՝ միջազգային կազմակերպությունները պետք է մեզ օժանդակեն։

– Իսկ ովքե՞ր են այդ ապօրինի հարստացածները, որոնցից էլ պետք է գումար վերադարձվի։

– Սկսենք թեկուզ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, որի որդին նույնիսկ խոստովանել է, որ ինքը միլիարդատեր չէ, բայց դոլարային միլիոնատեր է։ 900 մլն դոլար ունեցողն էլ է համարվում միլիոնատեր։

– ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արդեն քննիչ հանձնաժողովի կարգավիճակով ուսումնասիրելու է 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքները։ Դուք այդ հանձնաժողովի անդամ չեք, բայց 1990-ականներին մասնակցել եք արցախյան պատերազմին և շատերից ավելի լավ կարող եք պատկերացնել, թե ապրիլյան պատերազմի դեպքում ինչն էր անհասկանալի, որ պետք է պարզեք։ Ի՞նչ եք ուզում պարզել։

– Առաջին հերթին պետք է պարզի՝այդ դժվար օրերին ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ իրավիճակին տիրապետելու աստիճանը, նրանց պատասխանատվությունը, որպեսզի հայտնաբերենք, թե որտեղ էր թերությունը, որ նմանատիպ բաները չկրկնվեն։

– Աշնանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այդ օրերին մեր հակահետախուզությունը տեղեկատվության պակաս չի ունեցել։ Արդյո՞ք սա նշանակում է, որ հարձակման մասին տեղյակ ենք եղել։

– Դա նշանակում է, որ երբ մենք պարզենք, թե որ պաշտոնյան ինչքանով է կատարել իր պարտականությունը, կերևա, թե որտեղ էր մեր սխալը։ Ես տեղեկություն ունեմ, որ հակահետախուզությունը լիարժեք տեղեկություն է տվել, անգամ ահազանգել է, որ այս ժամին տեղի կունենա հարձակում։ Ես չգիտեմ՝ որքան է դա հավաստի, հանձնաժողովը պետք է պարզի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան