Շիրակի մարզպետն անձամբ է դիմավորել և ուղեկցել Գյումրի ժամանած զբոսաշրջիկներին

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանի հետ այցելել է Շիրակ օդանավակայան և հանդիպել տնօրինության հետ՝ քննարկելով օդանավակայանի գործունեությանն ու ուղևորահոսքերին վերաբերող հարցեր։

«Շիրակ օդանավակայանն այն կարևոր հանգույցն է, որի լիարժեք աշխատանքը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն մեր մարզի, այլ մեր երկրի համար, իսկ դա նշանակում է, որ բոլոր կառոււյցներն ու շահագրգիռ կողմերը պետք է համագործակցեն ու աշխատեն, որպեսզի զերծ մնանք տարատեսակ խնդիրներից ու դժգոհություններից, ցանկացած մեկի համար պետք է անընդունելի լինի թալանի հոգեբանությունով աշխատող տաքսիստն ու զբոսաշրջիկին հիասթափեցնող վերաբերմունքը»,- ասել է Շիրակի մարզպետը։

Այնուհետ Տիգրան Պետրոսյանը զրուցել է Մոսկվա-Գյումրի չվերթով Գյումրի ժամանած զբոսաշրջիկների հետ, իսկ Նիժնի Նովգորոդից եկած Գոնչարով ամուսիններին անձամբ է ուղեկցել: Մարզպետը նրանց պատմել է Գյումրիի ճարտարապետության, ավանդույթների, պատմական կարեւոր փաստերի մասին։

«Պարոն մարզպետ, մենք մտածում էինք, որ տպավորված ենք գնալու ձեր քաղաքից, բայց նաև զարմացած ենք ու հիացած, եթե մեր ընկերներին պատմենք, որ մարզպետն անձամբ է ուղեկցել և պատմել քաղաքի մասին, երևի չհավատան: Մենք վստահ ենք, որ Գյումրին տուրիստական լուրջ ներուժ ունի, իսկ եթե այստեղ ապրողներն այսքան հյուրընկալ ու բարյացակամ են, ուրեմն հաստատ հաջողելու եք»,- ասել է Գյումրիի ժամանած զբոսաշրջիկ Կատյա Գոնչարովան։

Էմմա Չոբանյան