«Զորավարժությունների շրջանակում Նախիջևան թուրքական ռազմատեխնիկա բերելը ես կուտակում չէի համարի». ռազմական վերլուծաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Հունիսի 7-11-ը Նախիջևանում անցկացվելու է  թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, որը կրելու է «Անսասան եղբայրություն-2019» նշանաբանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Նախիջևան են ժամանել Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների անձնակազմերը և զրահատեխնիկան՝ մասնակցելու համատեղ զորավարժությանը։

Ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, թե  թուրք-ադրբեջանական զորավարժություները նորություն չեն և մի քանի նպատակներ կան. «Խաղարկվում են Թուրքիայից Ադրբեջան զինված խմբավորման տեղափոխման գործողություններ, ինչպես նաև 2 երկրների ԶՈՒ շտաբերի ու զինված համագործակցությունը բարելավելու գործողություններ ու սցենարներ»։

Հարցին՝ ճի՞շտ է համարում, որ Հայաստանը որևէ կերպ պաշտոնապես չի արձագանքել այդ զորավարժություններին, վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի պաշտոնական արձագանքի բացակայությունը կապված է զորավարծությունների ծավալի հետ։ «Զորավարժություններն իրենց ծավալով մեծ չեն՝ դրանց արձագանք տալու, քաղաքական տիրույթ տեղափոխելու համար»,- ասաց Խաչիկյանը։ Նրա խոսքով՝ բաց աղբյուրներից դատելով՝ Նախիջևանի զորավարժություններում Թուրքիայից ներգրավվել է 1 գումարտակ։

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում Նախիջևանի զորավարժությունների առիթով գրել է. «Քթներիս տակ, ժամ առ ժամ զորք ա կուտակվում, իսկ մենք մեր լրահոսում կարդում ենք, թե որ պատգամավորն ինչ ավտո ա քշում, թե որ պատգամավորն ինչքան վարկ ունի, իրո՞ք հեչ ձեր վեջը չի… Ասում եք՝ Մինգեչաուրի ջրամբար… Բա գիտե՞ք՝ Քարվաճառի ու Զանգեզուրի ճանապարհի փակվելու դեպքում մենք քանի վայրկյանում ինչ ենք լինում…»:

Ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը չի կիսում Հովհաննիսյանի մտահոգությունը և ուղիղ սպառնալիք չի տեսնում։ «Ինչ վերաբերում է նրան, որ մեր քթի տակ Նախիջևանում ժամ առ ժամ զորք է կուտակվում, ապա այդ պրոցեսը 2013-ից է սկսվել»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով. «Զորավարժությունների շրջանակում թուրքական ռազմատեխնիկա բերելը Նախիջևան ես կուտակում չէի համարի»:

Զորավարժությունների արդյունքում Քարվաճառի ու Զանգեզուրի ճանապարհի փակվելու վտանգի մասին Խաչիկյանն ասաց. «Նման իրադարձություն չկա, բայց նման սցենար կարող է լինել»:

Այսօր ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը գումարեց առաջին նիստը։ Ռազմական վերլուծաբանը կարծում է, որ «ավելի տրամաբանական կլիներ՝ այդ հարցերը քննեին հետաքննական մարմինները, կամ եթե ինչ-որ բան այնպես չի գնացել, ՊՆ-ի համապատասխան մարմինները»։

«Սա ավելի շատ քաղաքական հարց է, եթե տեղափոխվել է խորհրդարան»,-եզրակացրեց Խաչիկյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան