Զոհրաբ Մնացականյանը հունիսի 4-ին հանդիպել է Կիպրոսի արտգործախարար Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Աշխատանքային այցով Նիկոսիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 4-ին հանդիպել է Կիպրոսի արտգործախարար Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ ընդգծել, որ այս այցը լավ հնարավորություն է նոր խթան հաղորդելու հայ-կիպրական եղբայրական հարաբերություններին՝ հիմնված բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր պատմական կապերի վրա, որի մեջ իր անգնահատելի ներդրումն է ունեցել նաև Կիպրոսում հայկական համայնքը։ «Նախարար Մնացականյանն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու առկա մեծ ներուժի հիման վրա առավել զարգացնելու և ընդլայնելու հայ-կիպրական բազմաոլորտ համագործակցությունը։

Զոհրաբ Մնացականյանը և Նիկոս Քրիստոդուլիդեսն, անդրադառնալով Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հանդիպմանը, համոզմունք հայտնեցին, որ այս նոր ձևաչափով համագործակցությունը կդառնա ամուր հարթակ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության խթանման և զարգացման ուղիների շուրջ բաց քննարկում ծավալելու և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը նախանշելու և իրականացնելու համար։ ԱԳ նախարարները շեշտեցին, որ այս ձևաչափն արդյունավետ կերպով կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխադարձ աջակցությանը։

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը՝ այդ համատեքստում ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունների լիարժեք օգտագործումը: Զոհրաբ Մնացականյանը կարևորեց նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ շեշտելով, որ վերոնշյալ գործընթացը հնարավորություն կընձեռի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը:

Բարձր գնահատվեց միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման գործում:

Զրուցակցի խնդրանքով Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և կառավարության զարգացման օրակարգը, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ։ Երկուստեք ընդգծվեց, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի առանձնահատկություններ, որոնց հաշվի առնումը կենսական է խաղաղ կարգավորման համար:

Կիպրոսի հիմնահարցի համատեքստում Զոհրաբ Մնացականյանն իր աջակցությունը հայտնեց խնդրի խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունների վերսկսմանը։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախարար Մնացականյանը Նիկոս Քրիստոդուլիդեսին ներկայացրեց Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։