Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստում մարզադաշտ կառուցելու խնդրանքով դիմեց գործադիրին։ Ըստ Արթուր Վանեցյանի՝ Հայաստանն այսօր խնդիր ունի․ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը, որովհետև այն չի համապատասխանում միջազգային պահանջներին: Նրա խոսքով՝ ժամանակակից մարզադաշտը, որ հիմա կառուցում են, նախատեսում է նաև մեծ կանաչապատ գոտի. «Այսինքն, մարզադաշտի շուրջը այգի է տնկվում: …

