Եթե Արցախի Սահմանադրության մեջ փոփոխության անհրաժեշտություն է ծագել, ուրեմն նմանատիպ փոփոխություններ պետք է իրականացվեն նաև ՀՀ Սահմանադրության մեջ. Վիտալի Բալասանյան

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով անդրադարձել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու նպատակով Արցախում կազմակերպված ստորագրահավաքին: Հայտարարությունը՝ ստորև.

«Արցախի օրենսդիրը Ընտրական իրավունքն իրացնելու համար նախատեսել է տարիքային ցենզ, նստակեցության ցենզ և քաղաքացիության ցենզ: Դա ընդունված մոտեցում է առաջադեմ բոլոր երկրների համար: Բոլոր պետություններում էլ, ուր գործում են հիշատակված ցենզերը, ընդգծված կարևորություն է տրվում դրանց միաժամանակյա պահպանմանը, մասնավորապես երկրի նախագահի ընտրություններում, քանի որ նախագահի ընտրությունները անց են կացվում ուղղակի ընտրություններով: Հանրահայտ է, որ երկրի նախագահը պատասխանատվություն է կրում արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության և պաշտպանության համար և հիշատակված ցենզերից որևէ մեկի խախտման դեպքում լուրջ խնդիրներ են առաջանում իրավական և քաղաքական դաշտում: Նման փոփոխության դեպքում, եթե ՀՀ քաղաքացին ստանում է ընտրվելու իրավունք, ապա նա միաժամանակ պետք է ստանա նաև ընտրելու իրավունք:

Սրանք միմյանց հակասող թեզեր են և չեն դիմանում որևէ քննադատության: Ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները ստանում են Արցախում տեղի ունեցող բոլոր ընտրություններին քվեարկության տեսքով ընտրելու իրավունք, սակայն այդ նորմը չի գործելու Արցախի ընտրողների համար: Իր պետականությունը հարգող և կարևորող որևէ երկրի օրենսդիր մարմին իրավունք չի վերապահի իրեն դառնալ նման հակասությունների սկզբնաղբյուր: Եթե այնուամենայնիվ Արցախի Սահմանադրության մեջ նման փոփոխության անհրաժեշտություն է ծագել, ինչն անչափ կասկածելի է, ուրեմն նմանատիպ համաժամանակյա փոփոխություններ պետք է իրականացվեն նաև ՀՀ Սահմանադրության մեջ:

ՀՀ-ում պատրա՞ստ են արդյոք նման քայլի: Հազիվ թե, քանի որ այն բազմաթիվ հարցադրումներ է առաջացնում: Այնպես որ միայն պասիվ իրավունքով վերապահումը նույնպես իր մեջ պարունակում է իրավախախտումներ, քանի որ տվյալ թեկնածուն՝ ում տրվել է ընտրվելու իրավունք, զրկված է մնում անգամ իր օգտին քվեարկելու իրավունքից:

Օրենսդրի կողմից քաղաքացիության ցենզի սահմանումը պայմանավորված է նաև նրանով, որ քաղաքացիության առանձնահատկությունն այն է, որ տվյալ պետության քաղաքացին հանրային իրավունքի բնագավառում պետության հետ իրավահարաբերություններում հանդես չի գալիս միայն որպես պետության ինքնիշխանության ազդեցության օբյեկտ, այլ դիտվում է որպես պետության ինքնիշխանության մասնակից, օժտված լինելով անհրաժեշտ իրավունքներով: Քաղաքացիության արդյունքում անձը մի կողմից գտնվում է իր պետության իրավազորության ներքո, և անվերապահորեն ենթարկվում է ինքնիշխանությանը, իսկ մյուս կողմից՝ պետությունը ճանաչում և ապահովում է անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ ընտրելու / ընտրելու և ընտրվելու/ և հանրաքվեին մասնակցելու իրավունքը:

Քաղաքական առումով մենք յուրաքանչյուր քայլափոխի ընդգծելով Արցախի Հանրապետության՝ որպես միջազգային իրավասու պետության կարևորությունը, այս տեսանկյունից դիտարկելով հարցը, մեզ անհրաժեշտ է առավել ևս շեշտադրում կատարել Արցախի Հանրապետության քաղաքացիության իրողության վրա, ինչը նույնպես պետականության անհրաժեշտ ատրիբուտներից է»: