Պարտության մեղավորները պարզվե՞լ են. Քննիչ հանձնաժողովի ստեղծումից 2,5 տարի անց զեկույց դեռ չկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական Քննիչ հանձնաժողովի աշխատանքների մեկնարկից 2,5 տարի է անցել, բայց զեկույցը հրապարակելու ժամկետներ դեռևս չեն նշվում։

2022 թվականի փետրվարին ստեղծված հանձնաժողովը պետք է քններ 2020-ի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմի և պարտության հանգամանքները։

ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հենց սկզբից բոյկոտել էին հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերը՝ պահանջով, որ հանձնաժողովը գլխավորի ընդդիմությունը։ Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը բացատրում է՝ իրենց բոյկոտը հանձնաժողովի հանդեպ անվստահության հետևանքով է եղել։

Թեև Քննիչ հանձնաժողվի գործունեությունը երեք անգամ 6 ամսով երկարաձգվեց, սակայն այնտեղ հրավիրված Հայաստանի և Արցախի նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների թիվն այդպես էլ չհասավ մեկ տասնյակի։ Հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Կարապետյանը և ԳՇ ներկա ղեկավար Էդվարդ Ասրյանը, արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Արցախի ղեկավարությունից հարցաքննվեցին միայն երկուսը՝ պատերազմի ժամանակ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Շահրամանյանը, որն ավելի ուշ Արցախի նախագահ դարձավ, և Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք հրաժարվեցին մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ Օնիկ Գասպարյանի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը և արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Ուշագրավ է, որ վերջինը 44-օրյա պատերազմի ժամանակ  որևէ պաշտոն չէր զբաղեցնում։ Նախկին պաշտոնյաներն իրենց չմասնակցելը պատճառաբանում էին՝ հանձնաժողովն օբյեկտիվ չէ։ Հարցաքննված անձանց ցուցակը, ըստ ընդդիմության, շատ փոքր է։

Քննիչ հանձնաժողովի 2,5 տարվա գործունեության, թերևս, ամենահիշվող դրվագները Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Տոնոյանի հարցաքննություններն են։ Դրանք երկուսն էլ անցկացվեցին կիսաբաց ֆորմատով, մի մասը տեղի ունեցավ դռնփակ։ Վարչապետի երեք ժամ տևած խոսքում երկու ժամից ավելին նվիրված էր բանակցային գործընթացի պատմությանը, ինչից հետո Փաշինյանը, ի վերջո, անդրադարձավ գլխավոր հարցերից մեկին՝ ինչո՞ւ ստորագրվեց եռակողմ փաստաթուղթը և պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին։

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին պատասխանելով հանձնաժողովի անդամի հարցին՝ նշեց, թե որն է համարում իր ամենամեծ պատասխանատվությունը։

Հրավիրված մյուս պաշտոնյաների հարցաքննությունների արդյունքներն այդպես էլ մնացին փակ դռների հետևում։ Եվ այդ ամբողջ ընթացքում ընդդիմադիր ուժերն այդպես էլ չմասնակցեցին որևէ նիստի։

Հանրությունը մինչ այս պատասխաններ չէր ստացել նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները պարզելու համար ստեղծված Քննիչ հանձնաժողովի 2 տարվա աշխատանքի արդյունքների վերաբերյալ։ Հեղափոխությունից մեկ տարի անց ձևավորված հանձնաժողովում ևս բարձրաստիճան պաշտոնյաներ հարցաքննվեցին, նրանց թվում էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Պարբերաբար ձգձգվող զեկույցի բովանդակությունը, սակայն, այդպես էլ գաղտնի մնաց հանրությունից, թեև իշխանությունները հակառակն էին խոստանում։ Հետագայում պարզաբանվեց՝ ԱԱԾ-ն և ԱԳՆ-ն թույլ չեն տալիս զեկույցը հրապարակել։ Գաղտնի զեկույցը չունեցավ նաև իրավական հետևանք. նախկին կամ ներկա որևէ բարձրաստիճան քաղաքական կամ զինվորական պաշտոնյա այդպես էլ չհայտնվեց մեղադրյալի աթոռին։ Թե ինչ հետևանք կունենա 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի պատրաստած զեկույցը, դեռևս անորոշ է։

Կհրապարակվի՞, արդյոք, զեկույցը և փակ դռների հետևում հարցաքննություններն այս անգամ իրավական հանգուցալուծում կունենա՞ն, պարզ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան