Գյուլնազարյանը շտապում է․ ի՞նչ էր անում Փարաքարի համայնքապետի աշխատասենյակում փրայմըրիզի հաղթողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Անհամբեր է Փարաքարի փրայմըրիզում հաղթած ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը․ չի էլ սպասել քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանի որոշմանը և նախնական ընտրությունների արդյունքների ամփոփումից մի քանի ժամ անց արդեն զբաղեցրել է համայնքապետի աշխատասենյակը։

Համայնքապետարանում Factor TV-ի նկարահանող խմբին տեսնելուց հետո Լյուդվիգ Գյուլնազարյանը լքեց նախ աշխատասենյակը, ապա՝ շենքը։ Ինչո՞ւ է Գյուլնազարյանը, այսպես ասած, ներխուժել համայնքի ղեկավարի աշխատասենյակ՝ առանց վարչապետի որոշմանը սպասելու․ այս հարցի պատասխանը մեզ հաջողվեց ստանալ  տևական ժամանակ սպասելուց հետո, մինչև նա ավարտեց հեռախոսազրույցը։

Մոռացված իրերի հետևից համայնքապետի աշխատասենյակ հասած Գյուլնազարյանը, ամեն դեպքում, կտրականապես հրաժարվեց հարցազրույցը տեսագրել համայնքապետարանի շենքի ֆոնին։

Լյուդվիգ Գյուլնազարյանը մինչ այս էլ Փարաքարի համայնքապետի պաշտոնն էր զբաղեցնում, հրաժարական տվեց նոյեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցած քրեական մի միջադեպից հետո։ Մարդասպանություն էր եղել, դեպքի վայրում նաև Փաշինյանի թիմակից Գյուլնազարյանն էր եղել, մի գնդակ էլ նրան էր բաժին հասել, մարմնական վնասվածքներ է ստացել։ Իսկ ի՞նչ էր անում ՔՊ-ական համայնքապետը Աջափնյակում արյունոտ վիճաբանության վայրում։

Իշխանությունն արդեն երկրորդ անգամ է համայնքներում պաշտոնակատար նշանակելու համար փրայմըրիզ անցկացնում։ Փարաքար համայնքը ինը գյուղ է ներառում՝ 20 հազար ընտրողով։ Փրայմըրիզ անցկացվել է 950 փարաքարցու շրջանում, համենայնդեպս, այսքան է կազմում վեց թեկնածուների կողմ ձայների հանրագումարը։ Լյուդվիգ Գյուլնազարյանը հավաքել է 594 քվե, մյուս թեկնածուներից Գոռ Սարիբեկյանը՝ 180, Արփինե Առաքելյանը՝ 89, Մհեր Հարությունյանը՝ 30, Կարեն Երեմյանը՝ 29 և Արման Մնացականյանը՝ 27։

Բնակիչներից շատերն ընդհանրապես տեղյակ չէին, թե ինչ է փրայմըրիզը, որ այն արդեն տեղի է ունեցել և հաղթող կա։ Ոմանք էլ իմացել են սպասվող քվեարկության մասին, բայց տարակուսած են, թե իրենց տուն քվեի հետևից ինչո՞ւ չեն գնացել։

Մինչ այս էլ ՔՊ-ն Գյումրիում էր անցկացրել այս սցենարը, 120 հազարանոց քաղաքում էլ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր ընտրել 253 քվեով։ Ինչո՞ւ է իշխանությունը համայնքապետի պաշտոնակատար նշանակում մի քանի հարյուր կողմ քվեները հիմք ընդունելով, երբ ընտրողների թիվը մի քանի տասնյակ հազարի է հասնում։

Նշենք, որ թե՛ Գյումրիում, թե՛ Փարաքարում նախնական ընտրություններում հաղթած թեկնածուները, նարավոր է, ՏԻՄ ընտրություններում գլխավորեն ՔՊ-ի նախընտրական ցուցակները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան