ԻԼԻՊ-ը ծրագրել է սպանել Էրդողանի կուսակցության նահանգային ղեկավարին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ԻԼԻՊ-ի զինյալները, ենթադրաբար, ծրագրել են սպանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) նահանգային ղեկավարին։ Այս մասին հայտնում է Artı Gerçek լրատվական կայքը՝ վկայակոչելով պաշտոնական փաստաթղթերը, գրում է Turkish Minute-ը։

Հաղորդվում է, որ դավադրությունը բացահայտվել է հոկտեմբերին հարավային Ադանա, Դիարբեքիր և Իսքենդերուն քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաք Անկարայում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ, որտեղ թուրքական իշխանություններն առգրավել են զենք, զինամթերք և այլ նյութեր, այդ թվում՝ ոստիկանական և զինվորական համազգեստներ, որոնք, ենթադրաբար, օգտագործվելու էին քողարկման համար ապագա հարձակումների ժամանակ:

Թուրքական իշխանությունները պնդում են, որ զինված անձինք մտադիր են եղել օգտագործել խլացուցիչ հրազեն՝ հատուկ թիրախավորելու ԱԶԿ-ի ղեկավարին, ում անունը չի նշվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Հոկտեմբերյան գործողությունների թիրախում են եղել ԻԼԻՊ-ի հետ կապ ունեցող անձինք: Հաղորդվում է, որ խուզարկությունների ընթացքում առգրավվել են հրազեն, խլացուցիչներ, պայթուցիկներ և քարոզչական նյութեր:

Թուրքիայում վերջին տարիներին նկատվում է ԻԼԻՊ-ի հետ կապված գործողությունների և ձերբակալությունների աճ: Միայն 2024 թվականին Թուրքիայի իշխանությունները, ըստ պաշտոնական տվյալների, 1399 հակաահաբեկչական գործողություն են իրականացրել ԻԼԻՊ-ի դեմ՝ ձերբակալելով հարյուրավոր կասկածյալների։ Իշխանությունները նշում են, որ այս գործողությունների ընթացքում հայտնաբերել են զենքի, պայթուցիկ նյութերի զգալի պաշարներ և կազմակերպչական նյութեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի