Էրդողանի ազգայնական դաշնակիցը կրկին կասկածի տակ է դրել Աթենքի ինքնիշխանությունը հունական կղզիների նկատմամբ

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Թուրքական ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական դաշնակից Դևլեթ Բահչելին կրկին կասկածի տակ է դրել Հունաստանի ինքնիշխանությունն Էգեյան ծովի հարավ-արևելյան կղզիների նկատմամբ՝ վիճարկելով միջազգային օրենքների և համաձայնագրերի դրույթները, ինչպիսին է 1923 թվականի Լոզանի պայմանագիրը, գրում է հունական kathimerini-ն։

«Մենք չենք կարող մտածել Դոդեկանեսյան կզղիների մասին առանց Թուրքիայի։ Ծրագրի շրջանակում սպառազինությունը մարտահրավեր է Թուրքիայի համար և Էգեյան ծովը ներքաշում է լարվածության հորձանուտի մեջ: Էգեյան ծովի հակառակ ափին ագրեսիվ քաղաքականություն վարելը ոչ մի երկրի օգուտ չի բերի։ Թուրքիան երբեք չի հրաժարվի իր Կապույտ Հայրենիքից»,- ասել է Բահչելին իր կուսակցության խորհրդարանական խմբի նիստում։

Նա հայտարարել է, թե Դոդեկանեսյան կզղիները «յուրացրել և խլել են» Թուրքիայից՝ Աթենքին զգուշացնելով «հետևել սեփական քայլերին»։

«Հունաստանի գործողությունների հետևանքները ծանր կլինեն։ Պետությունների միջև մշտական ​​բարեկամություն կամ թշնամություն չկա»,- հայտարարել է Էրդողանի դաշնակիցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի