Ալիևի օգնականը հայտարարել է, թե «սահմանին ԵՄ առաքելությունը պետք է ավարտվի»

Լուրեր

07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Հայաստանն «ագրեսոր և օկուպանտ պետություն» է անվանել։

«Հայկական կողմին սպառազինող հիմնական ուժերից մեկը Ֆրանսիան է։ Հայաստանի զինումը պետք է լինի պատասխանատու չափանիշների շրջանակում։ Հայաստանը Ֆրանսիայի կողմից փոխանցված մահաբեր զենքեր ունի»,- հայտարարել է Հաջիևը։

Հերթական անգամ դժգոհելով Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից՝ Հաջիևը հայտարարել է, թե մտահոգիչ է երրորդ երկրների ուժերի տեղակայումը երկու Հայաստան-Ադրբեջան սահմանին, և որ ԵՄ առաքելության գործունեությունը հայ-ադրբեջանական սահմանին պետք է ավարտվի։

«Այս առաքելության գործունեությունը պետք է ավարտվի։ Երբ առաքելությունը տեղակայվեց այդ տարածքներում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, այն ժամանակ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ այն կլինի կարճաժամկետ։ Բայց, ինչպես տեսնում եք, այս առաքելությունը դարձել է մշտական, նույնիսկ դրա կազմն ու մանդատի շրջանակն է ընդլայնվում»,- ասել է նա։

Նա հավելել է, թե «սահմանազատման գործընթացն իրականացվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման ու խաղաղության պայմաններում, և երրորդ ուժի ներկայության կարիք չկա»։

«ԵՄ առաքելությունը տարածաշրջանում խաղաղության ընդլայնման գործոն չէ, խաղաղության ամրապնդումը գործընթաց է Հայաստանի և Ադրբեջանի միջև, երրորդ երկրի առկայությունը սահմանին հանգեցնում է լարվածության երկու երկրների միջև: Դա նաև հանգեցնում է Եվրամիության՝ որպես Հարավային Կովկասում անվտանգության և ռազմական ուժի ի հայտ գալուն։ Եվրոպական որոշ երկրներ ԵՄ առաքելության անունից Հայաստանում իրենց ծրագրերն են իրականացնում»,- դժգոհել է Ալիևի օգնականը։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ քննարկումներ են ընթանում երկու երկրների արտգործնախարարությունների միջև։ Հաջիևն ասել է, որ երկու երկրների միջև կան որոշակի խնդիրներ, որոնք բաց են մնում, բայց քննարկվում են աշխատանքային հիմունքներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի