Բաքուն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ այն երկրի «դատական և իրավական գործընթացին միջամտություն» որակելով

Լուրեր

07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Բոլորը

Բաքուն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը՝ նշելով, թե Բլինքենը «խեղաթյուրում է մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված ներկայիս իրավիճակը, ինչպես նաև միջամտում Ադրբեջանի դատական ​​և իրավական գործընթացին»։

«Մենք կտրականապես դատապարտում և մերժում ենք այս կողմնակալ հայտարարությունը»,- ասվում է  Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ։

Բաքուն Բլինքենին մեղադրում է երկրի ներքին գործերին խառնվելու մեջ։

«Ցավոք, վերջին 4 տարիների ընթացքում ԱՄՆ Պետքարտուղարության կողմից Ադրբեջանի ներքին գործերին միջամտության պատճառով դիտարկվող ժամանակահատվածը կորած է համարվում ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների համար, որոնք շատ փուլերում  հայտի են եղել  բարեկամությամբ և համագործակցությամբ։ Բոլորը քաջատեղյակ են, որ Էնթոնի Բլինքենի՝ երկակի ստանդարտների դիրքորոշումը մեր երկրում մարդու իրավունքների ներկա իրավիճակի վերաբերյալ կաթվածահար է արել ԱՄՆ-ի քաղաքականությունն ամբողջությամբ Հարավային Կովկասում։ Հուսով ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները կվերականգնվեն»,- ասվում է ադրբեջանական կողմից հայտարարության մեջ։

Նշենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ բռնաճնշումների էսկալացիայի վերաբերյալ հայտարարություն էր տարածել։

Դրանում նշվում է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել Ռուֆաթ Սաֆարովին, Սևինջ Վագըֆքըզիին, Ազեր Գասիմլիին, Ֆարիդ Մեհրալիզադային, Բախտիյար Հաջիևին, Գուբադ Իբադողլուին, Meydan TV-ի վերջերս կալանավորված աշխատակիցներին և շատ ուրիշների, որոնք ձերբակալվել են մարդու իրավունքների ոլորտում իրենց աշխատանքի համար: Վաշինգտոնը խորապես մտահոգված է ոչ միայն այս ձերբակալություններով, այլև Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների դեմ աճող ճնշումներով:

Նշվում է, որ այդ անձանցից երկուսն այս շաբաթ պարգևատրվելու էին Վաշինգտոնում իրենց իրավապաշտպան աշխատանքի համար։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին, դադարեցնել բռնաճնշումները քաղաքացիական հասարակության նկատմամբ, հարգել բոլորի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և կատարել այն պարտավորությունները, որոնք նա ստանձնել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանն անդամակցելիս»,- հայտարարում է Բլինքենը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի