Ազգային ժողովում առաջիկայում կստեղծվեն քննիչ հանձնաժողովներ, որոնք կուսումնասիրեն ջրօգտագործման ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև կանդրադառնան 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած պատերազմին։ Այս մասին այսօր «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը լրացուցիչ կտեղեկացնի, թե հանձնաժողովն ինչպես է ձևավորվելու»,- ասաց Մակունցը։ Հարցին՝ ի՞նչ է ուսումնասիրելու …

