Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ շրջանառվող այն լուրերին, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովի որոշ պատգամավորներ գաղտնի հանդիպումներ են ունեցել ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ և փորձել անձնական շահագրգռվածությունով ազդել ցեմենտի գնի վրա։ «Ուզում եմ հայտարարել, որ երեք հանդիպում եմ ունեցել ցեմենտ արտադրող երեք ընկերություններից երկուսի հետ և լսել նրանց տեսակետները։ …

