Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր տարեմուտի ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն և հաջողություններ: Շնորհավորանքի խոսքում վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Հարգելի գործընկերներ, Ողջունում եմ ձեզ և ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Նախ և առաջ, թույլ տվեք ձեզ շնորհակալություն …