Հարկադիր կատարման ծառայությունը 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել՝ չհիմնավորելով դրա հետագա ծախսը․ ՊՎԾ

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից տեղեկանում են, որ ՊՎԾ մշտադիտարկում է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2013-2018 թվականների ընթացքում վառելիքի ձեռքբերման և օգտագործման գործընթացների նկատմամբ:

«Արդյունքում պարզվել է, որ Հարկադիր կատարման ծառայությունը, նախնական գնահատականներով, նշված ժամանակահատվածում իր կարիքներից չբխող շուրջ 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել՝ չհիմնավորելով դրա հետագա ծախսը:

Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքը և կից նյութերը տրամադրվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։ Տեղեկանքով վերհանված հանգամանքները ստուգելու նպատակով՝ տրամադրված փաստաթղթերը կցվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական չարաշահումներ կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործին»,- ասված է հաղորդագրությունում: