Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը ԱԺ ամբիոնից Կառավարության ծրագիրը գնահատելիս կրկնեց իր կուսակցական մյուս գործընկեր պատգամավորների տեսակետը՝ ընդգծելով, որ այնտեղ ընդամենը երազանքներ են և ցանկություններ։ Պատգամավորը նշեց, որ այս ծրագիրը պատկերացում չի տալիս ՀՀԿ-ի տնտեսական վիճակի մասին, ուստի սրանով ՀՀ-ն հեռու չի գնա, քանի որ ծրագրում գլխավորը պոպուլիզմն է։ Խոսելով ծրագրի հիմնական դրույթների …