Սոցապծառայության խնդիրը չի կարգավորվում. Գլխավոր քարտուղարը մանրամասներ է ներկայացնում

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Աշխատանի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայությունում լարված իրավիճակը չի հանդարտվում:

Քիչ առաջ ծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանը ֆեյսբուքում գրառում է կատարել եւ հստակցրել, թե ինչու է ծառայության ղեկավար Սուրեն Ղամբարյանը ցանկանում իրեն աշխատանքից ազատել:

Հիշեցնենք, որ Վանիկ Բաբաջանյանը մեզ հետ զրույցում՝ մի քանի օր առաջ հաստատել էր Factor.am-ին փոխանցված տեղեկությունները, որ Սուրեն Ղամբարյանը իրեն առաջարկել էր դիմում գրել եւ հեռանալ: Պաշտոնյան, սակայն պատճառների մասին չէր ցանկացել խոսել:

Վանիկ Բաբաջանյանը իր գրառման մեջ նշել է, որ անհիմն է համարում ծառայության պետի բերած հիմնավորումները, որոնք, ըստ Սուրեն Ղամբարյանի, կարող են իր դեմ ծառայողական քննություն հարուցելու և աշխատանքից ազատելու հիմք հանդիսանան: Վանիկ Բաբաջանյանը մի քանի պատճառ է ներկայացրել, որոնց հիման վրա ծառայության պետը ցանկանում է իրեն ազատել աշխատանքից:

««Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգի սպասարկման համար անցկացված մրցույթի ուշացման մասով – ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին ծառայութան կողմից իրականացվելիք գնումների անվանացանկը հաստատվել է 27.12.2018թ. ՀՀ կառավարության «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 1515-Ն որոշմամբ, իսկ հրապարակման օրն է՝ 28.12.2018թ.: Համաձայն ՀՀ կառավարության 04.05.2017թ «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Նորոշման 16-րդ կետի, գնման գործընթաց սկսելու համար գնման առարկան պետք է ներառված լինի գնումների պլանում: Գնման պահանջի ծագման օրը պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում հաստատված կամ փոփոխված գնումների պլանի հրապարակման օրն է, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` գնումների պլանի հաստատման կամ փոփոխման օրն է: Որոշման 20-րդ կետի համաձայն՝ Գնման գործընթացի ընթացակարգի կազմակերպման նպատակով գնման պահանջի ծագման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր սահմանվում են` պատասխանատու ստորաբաժանում և գնումները համակարգող, ինչը կատարվել է գլխավոր քարտուղարի 11.01.2019թ. թիվ Բ/4 հրամանով՝ սահմանելով պատասխանատու ստորաբաժանումներ և գնումներ համակարգող:

Նշեմ նաև, որ վերոնշյալ հրամանը ուժի մեջ մտնելուց հետո գլխավոր քարտուղարի հանձնարարականով սահմանվել է նաև «Գնման գործընթացի սկսելու համար անհրաժեշտ տեղեկությունների ու գնման հայտերի կազմման և ներկայացման աշխատանքների հայտերի ներկայացման» ժամանակացույցը: Ինչ վերաբերում է երկար ժամանակ քննարկված և առանձին վերցրած մրցույթի ավելի ուշ իրականացման խնդրին, ապա հայտնում եմ, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետով առանց ֆինանսական միջոցների գնում իրականացնելու առաջարկը ներկայացնում է համապատասխան ստորաբաժանումը: Նման առաջարկ գլխավոր քարտուղարին չի ներկայացվել: Ինչ վերաբերում է գնման գործընթացի իրականացմանը, ապա այն կատարվել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Ունենք բարձրակարգ մասնագետներ: Մնացած խնդիրները դուրս են գլխավոր քարտուղարի լիազորություններից:

  1. Փետրվար ամսին ծառայության վարչական շենքում ապամոնտաժված և հիմնականում անսարք վիճակում գտնվող օդորակիչների՝ ըստ հարկաբաժինների գտնվելու մասով – շուրջ մեկ տասնյակ օդորակիչ ապամոնտաժումից հետո կանոնավոր կերպով դասավորվել են տվյալ հարկերում, մինչև դրանց հետագա ճակատագրի որոշումը: Դրանց ծանրության և մարդկային ռեսուրսի բացակայության դեպքում ինքս էի հանձնարարել թողնել հարկերում: Ծառայության նորանշանակ պետի պահանջով դրանք իջեցվեցին նկուղային հարկ՝ պահեստ՝ ներգրավվելով պահակին և վարորդներին: Երևույթը մինչ այսօր շահարկվում է որպես էական բացթողում:
  2. Գույքագրման և դուրսգրման ենթակա գույքի դուրսգրման մասով – ծառայության պետի 31.10.2018թ. N Բ/99 հրամանի դրույթներին համապատասխան 12.11.2018թ. մինչև 30.01.2019թ. Ծառայությունում իրականացվել են տարեկան գույքագրման աշխատանքներ: Համաձայն Բ/99 հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետի՝ գույքագրման անցկացման պատասխանատվությունը կրել են Ծառայության հիմնական ստորաբաժանումները, իսկ 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսվել է, որ Ծառայության հիմնական ստորաբաժանումների ղեկավարները գույքագրման արդյունքները ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն պետք է ներկայացնեին մինչև հունվարի 30-ը, ինչը վերջիններիս կողմից կատարվել է ժամանակին: Գույքագրման արդյունքում ձևավորված տվյալների հիման վրա կազմվել է Ծառայության հաշվեկշռում գտնվող և դուրսգրման ենթակա գույքի ցանկը, որում ընդգրկված հիմնական միջոցների, ինչպես նաև փոքրարժեք ու արագամաշ առարկաների դուրսգրման նպատակով Ծառայության գլխավոր քարտուղարի 29.03.2019թ. N Բ/58 հրամանով, մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով ստեղծվեց հանձնաժողով, որում ընդգրկվել են ինչպես ծառայության, այնպես է պետական այլ մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նույն հրամանի 2-րդ կետի համաձայն, մասնագիտական եզրակացություն տալու համար հանձնաժողովին տրված էր 25 աշխատանքային օր (մինչև մայիսի 7-ը ներառյալ): Հանձնաժողովի անդամները ապրիլ ամսին և մայիսի սկզբին այցելել են 20 տարածքային բաժին, կատարել ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կազմված տեղեկանքը հանձնաժողովի նախագահին է ներկայացվել մայիսի 17-ին: Հարկ եմ համարում ընդգծել, որ առանձին տարածքային բաժիններում դուրսգրման ենթակա, մնացորդային զրոյական արժեք ունեցող և բացակայող գույքի խնդիրը ունի երկար տարիների պատմություն: Դրանք հիմնականում կոտրված սեղաններ ու աթոռներ, շարքից դուրս եկած համակարգիչներ, որոնցից չկա նույնիսկ երկրորդային շուկայում: Ժամանակին, երբ տվյալ ստորաբաժանումը ունեցել է տարածքի փոփոխություն կամ տեղափոխվել է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն, որում առկա է եղել նոր գույք և տեխնիկա, ջարդված ու անպետք գույքի տեղափոխում չի կատարվել: Ինչևէ, խնդրո առարկայի վերաբերյալ ընդարձակ տեղեկանքը դեռևս մայիսի 25-ին տրամադրվել է ծառայության պետին՝ համատեղ քննարկման և վերջնական որոշման կայացման համար, սակայն որևէ արձագանք չի եղել»- գրել է սոցապծառայության գլխավոր քարտուղարը:

Վանիկ Բաբաջանյանը նաեւ նշել է, որ հնարավոր ծառայողական քննության ժամանակ կներկայացնի առավել մանրամասն տեղեկատվություն:

«2018թ. սեպտեմբերից, արդեն ավելի քան 10 ամիս է, աշխատում եմ ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնում: Կառույցը ներկայացված է հանրապետությունով մեկ՝ Նոյեմբերյանից՝ Մեղրի, Վարդենիսից՝ Գյումրի: Ծառայության շուրջ 600 աշխատակից տարեկան կտրվածքով սպասարկում են ավելի քան 550.000 շահառուի՝ նպաստելով մեր բնակչության, հատկապես տարիքային գործոնով պայմանավորված շերտերի սոցիալական իրավունքի իրացմանը:

Ծառայության գլխավոր քարտուղարի համակարգման ոլորտներն են՝ քարտուղարություն, ֆինանսատնտեսագիտական, անձնակազմի կառավարման և տնտեսական: Նշեմ, որ վերոնշյալ գործառույթներն իրականացնող ստորաբաժանումներում (ինչպես նաև մյուս բոլոր ստորաբաժանումներում) աշխատում են փորձված, ազնիվ ու նվիրյալ մարդիկ, որոնց հետ աշխատելը համարում եմ մեծագույն պատիվ: Բնականաբար, ծանրաբեռնված և հոգնեցուցիչ աշխատանքում հնարավոր են նաև որոշակի բացթողումներ, որոնք երբևէ էական ազդեցություն չեն ունեցել սոցիալական պաշտպանության ոլորտում բնակչության լայն շերտերի նկատմամբ պետության ունեցած պարտավորությունների կատարման վրա: Տվեք ինձ մեկ շահառուի անուն, որը իմ պատճառով չի ստացել իրեն հասանելիք կենսաթոշակը կամ նպաստը: Պատասխանը միանշանակ է՝ զրո:

Ավելին, 2018թ. նոյեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի կեսերը, երբ հանրապետությունը գտնվում էր ընտրական գործընթացներում ու ծառայության պետն ու նրա տեղակալներից երկուսը գտնվել են նպատակային արձակուրդում, Ծառայության կենսագործունեության ապահովման ողջ ծանրությունը ընկած է եղել գլխավոր քարտուղարի և ծառայության պետի մյուս տեղակալի ուսերին:

Իսկ 2019թ. հունվար-փետրվար ամիսներին, երբ ծառայության պետ պարոն Բոշյանն ազատվել էր աշխատանքից՝ դառնալով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ծառայությունն աշխատել է առանց պետի՝ իր բնականոն ընթացքով: Այդ ընթացքում չի գտնվի մի աշխատակից կամ ստորաբաժանում, որի կողմից բարձրացված խնդրին հնարավորության սահմաններում լուծվել չի տրվել: Այս ամենը հեշտությամբ չի տրվել. ամենօրյա տքնաջան աշխատանք առավոտից մինչև ուշ գիշեր, առանձին դեպքում նաև աշխատատեղում լուսաբացի դիմավորում:

Մարտի սկզբին ծառայությունը ունեցավ նոր պետ: Դիմավորել եմ վերջինիս համար արժանապատիվ կերպով, հայտնել եմ նրա բոլոր ձեռնարկումներում իմ աջակցությունը:

Սակայն, ցավում եմ, որ մեր համատեղ աշխատանքը չստացվեց: Երկու շաբաթից հետո դժգոհություններ, որոնք արտահայտվել են պահակների, վարորդների և այլ աշխատակիցների ներկայությամբ: Դե, հասկանալի է, մարդը հստակ չի պատկերացնում պետական համակարգի աստիճանակարգությունը, որ նմանատիպ հարցերը քննարկվում են առանց ենթակաների մասնակցության:

Ընդ որում, մայիսից այս կողմ ծառայության պետի կողմից իրականացվել են նաև որոշակի քայլեր, որոնք միտված են եղել գլխավոր քարտուղարի մեկուսացմանը, վերջինիս վերապահված առանձին լիազորությունների մասով՝ կադրային, տնտեսական և այլն:

Որոնք են հակասության հիմնական պատճառները: Իմ խորին համոզմամբ խնդիրը անձնական է, որը գեներացվում է ոչ իմ կողմից: Դրա ամենավառ ապացույցն է ծառայության պետի 12.07.2019թ. համապատասխան հրամանի համաձայն 2019թ. հունիս ամսվա ընթացքում կատարած որակյալ աշխատանքների համար պարգևատրումը, երբ ծառայության 576 աշխատակցի, այդ թվում՝ վարչական, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող, տեխնիկական սպասարկում իրականացնող, աշխատանքը գնահատվեց որակյալ, իսկ գլխավոր քարտուղարինը՝ ոչ: Եվ դա այն դեպքում, երբ պարգևատրված 576-ից 573 աշխատակցի անմիջական ղեկավարը հենց գլխավոր քարտուղարն է:

Ստացվում է՝ ենթակաները աշխատում են որակյալ, գլխավոր քարտուղարը՝ ոչ: Ի դեպ, մարտ, ապրիլ և մայիս ամիսներին աշխատանքս գնահատվել է որակյալ, իսկ հունիս ամսվա աշխատանքների մասին ընդարձակ տեղեկանքը կներկայացնեմ իր ժամանակին, երբ ստանամ ծառայության պետի գրավոր պարզաբանումը, որի համար արդեն դիմել եմ վերջինիս:

Շնորհակալ եմ ծառայության պետից, որ նման «նվեր» մատուցեց ու ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր դիրքորոշման պատճառները գտնվում են խիստ անձնական տիրույթում: Ի դեպ, հունիս ամսվա ընթացքում «անորակ» գնահատվեց նաև ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանի աշխատանքը, որին նույնպես աշխատանքից ազատման առաջարկ է արվել:

Երբեք չեմ առաջնորդվել այն մտայնությամբ, թե այս կամ այն մարդը լավն է, թե վատը: Ես երբեք չեմ թիրախավորում անձանց, այլ թիրախավորում եմ հիմնախնդիրը: Դրանում է կայանում թվաքանակով և առաքելությամբ մեծ կոլեկտիվների արդյունավետ կառավարման արվեստը, հատկապես.
1. մարդկանց իր ետևից տանելու կարողության, իր գաղափարներով գործընկերներին ոգեշնչելու, հետևողականորեն դրական արդյունքների հասնելու ունակություն՝ չվախենալով հաղորդակցությունից և երկխոսությունից,
2. գործնական կառավարման փորձ,
3. որոշումներ կայացնելու ունակություն,
4. կայացված որոշումների արդյունքում համբերատար կերպով դրական արդյունքի սպասում, այլ ոչ թե ամեն գնով արագ, հապճեպ ու ժամանակավոր ցուցանիշի հասնելու ձգտումը՝ սևացնելով իրենից առաջ եղած ամեն ինչ:
Սրանք կարևոր ու անհրաժեշտ հատկություններ են, որոնցից ծառայության ներկա պետը զուրկ է, իսկ նրա բռնած ճանապարհը որևէ լավ տեղ չի տանելու: Այսօր նա դժգոհ է Բաբաջանյանից ու Օհանյանից, վաղը կլինեն ուրիշները: Անկեղծ ասած, կդժվարանայի պատասխանել, թե նա ումից է գոհ»,- եզրափակել է Վանիկ Բաբաջանյանը՝ հույս ունենալով, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը կարձագանքի իր բաց նամակին:

Factor.am-ը կառույցում առկա խնդրին անդրադարձել էր նաեւ մի քանի օր առաջ, երբ մեզ տեղեկություններ էր փոխանցվել, որ Սուրեն Ղամբարյանը Վանիկ Բաբաջանյանից զատ առաջարկել է աշխատանքից ազատվել նաեւ իր տեղակալ Արսեն Օահանյանին:

Այս երկու պաշտոնյաները մեզ հետ զրույցում հաստատել էին տեղեկությունները, բայց չէին ցանկացել մանրամասնել, իսկ Սուրեն Ղամբարյանը հրաժարվել էր որեւէ մեկնաբանություն տալ:

Թեմայի շուրջ Factor.am-ը մեկնաբանություն էր խնդրել նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից:

Տիկին Բաթոյանը մեզ հետ զրույցում չէր բացառել, որ խնդիրը գուցե լուծում ստանա կողմերից մեկի աշխատանքից ազատվելով:

Միաժամանա,  Զարուհի Բաթոյանը չէ հստակեցրել, թե ով է լինելու աշխատանքից ազատվողը:

Նարեկ Կիրակոսյան