Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է գրող, թատերագետ Անուշ Ասլիբեկյանը, որը նաև 7-րդ և 10-րդ դասարանների «Արվեստ» առարկայի դասագրքերի համահեղինակն է: Նրա կարծիքով՝ նման առարկայի ներմուծումը դպրոցական ծրագիր ճիշտ, թեև ուշացած քայլ է: Արվեստ ճանաչելը, ըստ հաղորդման հյուրի, զարգացնում է քննադատական մտածողությունը, դարձնում նրան պակաս խոցելի մանիպուլյացիաների համար:

Ավագ դպրոցի աշակերտները սովորաբար բաժանում են առարկաները կարևորների (այն առարկաները, որոնցից պետք է քննություն հանձնեն բուհում) և անկարևորների: «Արվեստ», ինչպես նաև «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաների հարցում թատերագետը հարցի լուծումը տեսնում է նրանում, որ այդ առարկաները պետք է այս կամ ձևով դասավանդվեն հնարավորինս վաղ տարիքից, որպեսզի դրանք դառնան օդ ու ջրի պես անհրաժեշտ:

Երկար տարիներ դասավանդելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ Անուշ Ասլիբեկյանը նկատում է, որ տարեցտարի ռեժիսոր կամ դերասան դառնալու ցանկություն ունեցող երիտասարդների գիտելիքների պաշարը նվազում է՝ չնայած, միաժամանակ, ավելանում է ամեն ինչի մասին սեփական դատողություններն արտահայտելու ցանկությունը: Այդ ձգտումը դրական համարելով՝ թատերագետը, այնուամենայնիվ, նշում է նոր սերնդի մոտ տեղեկատվածության պակասը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան