Սոցիալական ցանցը համահարթեցման դաշտ է, որտեղ ամեն ինչ խառնված է. ապաքաղաքական զրույց Վահե Արսենի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է բանաստեղծ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Վահե Արսենը: Նրա կարծիքով՝ կարևոր խնդիր է՝ արդյո՞ք պոեզիան գրվում է որպես հոգու արձագանք տիեզերքին կամ մեր իրականությանը, թե՞ մարդը պարզապես համակարգչին է հանձնում իր էմոցիաներն ու ցանկանում է, որ ընթերցողները ծանոթ լինել իր ներքին տագնապներին կամ դեպրեսիային:

Հաղորդման հյուրը համոզված է, որ պոեզիան զգայական դաշտում է: Այստեղ մարդը չի կարող պարզապես տեքստը կարդալ ու ընկալել: Պոեզիան, այդպիսով, հասկանալու համար չէ, զգալու համար է: Եվ երբ ընթերցողները բանաստեղծին ասում են, որ ինչ-որ բան զգացել են, բայց չեն հասկացել, դա, Վահե Արսենի կարծիքով, լավագույն գնահատականն է:

Այն պայմաններում, երբ գրքերի և գրական ամսագրերի ընթերցողների թիվը պակասում է, արդյո՞ք նպատակահարմար չէ բանաստեղծությունները հրապարակել սոցիալական հարթակներում: Պատասխանելով այս հարցին՝ բանաստեղծը նշում է, որ նա երբեմն այսպես էլ վարվում է: Բայց պետք է հաշվի առնել, որ այդ հարթակները համահարթեցման դաշտ են, որտեղ միևնույն «հնչեղությունը» կարող են ունենալ արժեքավորն ու անարժեքը, կարևորն ու անկարևորը: Եվ ամենացավալին այն է, որ ցանկացած օգտատեր, անկախ իր կրթական ու մտավոր ցենզից, հնարավորություն ունի սոցցանցերում ցանկացած խնդրի շուրջ հայտնել իր կարծիքը:

Վահե Արսենի կարծիքով՝ դա ոչ թե ժողովրդավարության, այլ ողբերգության նշան է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան