«Խնդրում եմ ձեզ հակառակ ելույթների ժամանակ չծամածռվել, հարգելի գործընկերներ»,- այսօր ավագանու հերթական նիստի ընթացքում, դիմելով իշխանական խմբակցության անդամներին, ասաց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: Նա ասաց, որ «Իմ քայլ»-ի անդամները հանձնաժողովների վերջին նիստերին չեն ներկայանում: «Չեմ ուզում մտածել կամ պատկերացնել, որ այսքան շուտ հոգնեցիք ավագանու պաշտոնից»,- ասաց Վարդանյանը: Մանրամասները՝ տեսանյութում: Լիլիթ Շաբոյան

